▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Թովմասյանը՝ Արամեի ամերիկյան մենահամերգի ու այնտեղ անցկացրած օրերի մասին

Life.panorama.am-ը գրում է. Ինչպես արդեն  հայտնել ենք ՝ վաղը՝ հոկտեմբերի 9-ին, Լոս Անջելեսում կկայանա Արամեի 10-ամյա գործունեությանը նվիրված առաջին հոբելյանական մենահամերգը, որից հետո նույն համերգային ծրագիրը կկայանա եվրոպական եւ ՌԴ-ի մի քանի քաղաքներում, իսկ վերջում՝ նաեւ Երեւանում:

Կարեւոր մենահամերգն իրականացնելիս՝ Արամեին ուղեկցել է կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, ով մեզ պատմել է Միացյալ նահանգներում իրենց հանգստից ու մենահամերգի նախապատրաստական աշխատանքներից.

«Այս պահին գտնվում ենք Լոս Անջելեսում, ուր օրերը գերհագեցած են աշխատանքային պրոցեսներով: Լուսային, ձայնային, ինչպես նաեւ բեմադրական փորձերն արդեն վաղուց ընթանում են, համոզված եմ, որ Արամեի մենահամերգի օրը հանդիսատեսը մեծ բավականություն կստանա»,- մեզ հետ զրույցում նշեց Աննան ու որոշ գաղտնիքներ բացեց սպասվելիք համերգի հետ կապված.

«Համերգը լի է լինելու անակնկալներով, այդ օրը ես ու Արամեն առաջին անգամ կներկայացնենք մեր զուգեգը, ի դեպ՝ զուգերգ կլինի նաեւ Արմինկայի հետ»:

Աննան նկատեց, որ չնայած աշխատանքային ակտիվ գրաֆիկին, ինքն ու ամուսինը փորձում են նաեւ միասին հանգստանալ ու լավ ժամանակ անցկացնել երազաքների երկրում.

«Թեեւ աշխատանքներն իսկապես շատ են, սակայն մենք փորձում են այն համատեղել նաեւ հանգստի հետ: Ինքս այստեղ ամենաշատը եղանակային պայմանները սիրեցի, այս ընթացքում հասցրել ենք շատ գեղատեսիլ ու հանրահայտ վայրեր այցելել ու դեռ կայցելենք: Ինձ համար ամենատպավորիչը «Universal Studio»-n էր, իսկ այսօր գնալու ենք «Santa Barbara», եւ դա դեռ վերջը չէ»,- ժպիտով նշեց Արամեի գեղեցկուհի կինը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին