▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չհասկացանք, որ չի կարելի բնությունը աղտոտել ու տեղը քյաբաբանոց սարքել. Լալա Մնացականյան

Life.panorama.am-ը գրում է.

Հոկտեմբերի 8-ը՝ Երեւանի ծննդյան օրը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի համար կրկնակի տոնական է. հին երեւանցի դերասանուհին այսօր նշում է ծննդյան 59-ամյակը:

 Կայը ջերմ բարեմաղթանքներ է հղել դերասանուհին ու փոքրիկ զրույց ունեցել նրա հետ:

«Հայրական կողմով ես բնիկ երեւանցի եմ՝ հին երեւանցի, հետեւաբար Երեւանիս ծննդյան օրը շնորհավորելիս՝ նույնն է ինչ հայրական տանս համար ցանկություններ ունենամ: Իհարկե, ուզում եմ իմ տունը, իմ Երեւանը կանգնուն մնա, ուզում եմ, որ Երեւանս շենանա ու մտնի համաշխարհային լավագույն քաղաքների շարքը: Շատ կցանկանամ, որ Երեւանիս դռները բաց լինեն, որ իմ հայրական տուն հյուրեր շատ մտնեն՝ տուրիզմը շատանա ու աշխարհը գա տեսնի մեր տաք քաղաքը: Կցանկանամ նաեւ, որ Երեւանից գնացողներն էլ ցանկանան վերադառնալ, որովհետեւ մեր քաղաքը սիրուն է, ջերմ է, այստեղ սերը շատ է»,- նշեց դերասանուհին ու անդրադարձավ հարազատ քաղաքին պակասող երեւույթներին.

 Ցավոք, բայց Երեւանին մի փոքր ճաշակն է պակասում: Առաջ ճաշակը կար, սակայն տարիների ընթացքում մենք զրկվեցինք մեր դեմքից ու չունեցանք նորը: Մենք որոշեցինք քանդել այն, ինչ հին է՝ չհասկանալով, որ հինը արժեք է, հինը քո պատմությունն է: Մենք չհասկացանք, որ չի կարելի ծառերը կտրել ու տեղը քարեր դնել, ինչը աշխարհի ոչ մի անկյունում չի արվում: Մենք չհասկացանք, որ չի կարելի բնությունը աղտոտել ու տեղը քյաբաբանոց սարքել, չհասկացանք, որ չի կարելի այգիները վերածել ուտուշ-խմուշի վայրեր: Չգիտեմ՝ հետագայում ինչ կլինի, բայց շատ կուզեմ, որ այս առումով երեւանցիները գիտակցության փոփոխություն կրեին»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին