«Օսկար» մրցանակաբաշխությունը ներկայացրել է 85 երկրների անունները, որոնք պայքարելու են «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար: Հայաստանն այդ երկրների ցանկում չկա:
Նշենք, որ Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում որոշվել էր, որ Հայաստանը «Օսկար-ին մասնակցելու հայտ պետք է ներկայացներ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմով, որը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին:
Հավելենք, որ այդ տեղեկությունը համացանցային շատ օգտատերի կողմից սխալ էր հասկացվել, և շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանի մասնկացությունը «Օսկար»-ին հաստատված է: Երբ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ իրականում «Օսկար»-ն ամեն տարի բազմաթիվ հայտեր է ստանում տարբեր երկրներից, միանգամից հայտնվել էր քննադատությունների կիզակետում:
Համացանցային օգտատերը նշել էին, որ ուրախանալու փոխարեն` կինոքննադատը չարախոսում է:
«Ես գիտեմ, էտ սաղ չուզողներն արեցին այնպես, որ մեր ֆիլմը չանցավուղղակի ահավոր ա... ԱՍՏՎԱԾ ԻՄ, ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ... »,-այսպես է արձագանքել Դիանա Մարտիրոսյանն այն տեղեկությանը, որ Հայաստանը, այնումենայնիվ, չի մասնակցելու «Օսկար»-ին: