▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի անակնկալ էին ինձ արել, որը լավ ավարտ չունեցավ. Շուշան Երիցյան

Life.panorama.am-ը գրում է.

Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն այսօր նշում է 24-ամյակը: Կայքի հետ զրույցում Շուշանը նշել է, որ անակնկալների պակաս այսօր չի զգացել, ավելին` նրա խոսքով սա իր կյանքի ամենաերջանիկ տարեդարձներից մեկն է.

«Ծննդյանս օրը սկսել ենք դեռ կեսգիշերին` ընկերուհիներիս ու քույրերիս հետ միասին դիմավորեցինք 24-ամյակս, իսկ այսօր կշարունակենք իմ տոնական օրը բարձր տրամադրությամբ նշել երեւանյան ռեստորաններից մեկում, որին արդեն ներկա կլինեն հարազատներս, ընկերներես ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ»,- նշեց մոդելը:

Խոսելով անակնկալներից` Շուշան Երիցյանը նախ պատմեց, որ չի սիրում, երբ անակնկալներ են անում իրեն.

«Տարիներ առաջ ընկերներս մի անակնկալ էին ինձ արել, որը լավ ավարտ չունեցավ ու այդ օրվանից հետո սկսեցի անակնկալներ չսիրել. Այս մասին ինձ ճանաչողները գիտեն: Այս տարի ծննդյանս օրվա ամենահաճելի նվերների թվում է Բաղրամյան պողոտայի վրա իմ լուսանկարով ու շնորհավորանքով գովազդային մեծ վահանակը, որով շնորհավորել  էին ինձ, իսկ թե ով` ավելի լավ է չբացահայտեմ»,- նշեց Շուշանն ու շարունակեց.

«Իրականում ինձ համար բացարձակ կապ չունի նվերի արժեքը, այսօր ինձ հարզատ յուրաքանչյուր մարդու շնորհավորանք ամենաթանկն է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին