▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ տղամարդկության վրա, կարող է մոտենալ ինձ ու ես իրեն տեղում կապացուցեմ. Ալեքսանդր Բաբասյան

Life.panorama.am-ը գրում է. «Ալեքսանդր Բաբասյանն այդպես էլ չհասկացավ, որ կան բաներ, որոնք պետք է մնան իր և կնոջ միջև». Նման վերնագրով հրապարակումներով սկսեցին դերասան Ալեքսանդր Բաբասյանին քննադատել, երբ նա իր Instagram-ի էջում հրապարակեց լուսանկար, որտեղ ցուցադրում է, թե ինչպես է դեմքի խնամքով զբաղվում. նրան «մեղադրում են» հակահիգենիկ պահվածքի մեջ:

Կայքը թեմայի շրջանակում քննադատություններին ի պատասխան` փորձեց ստանալ Ալեքսանդր Բաբասյանի մեկնաբանությունը:

«Այդ լուսանկարն արել եմ, երբ տանը նստած ֆիլմ էի դիտում ու դեմքիս խնամքով էի զբաղվում. Ինձ հարմար է եղել, որ այդ նկարը հրապարակեմ ու հրապարեկել եմ: Ինձ դուր է գալիս, որ արտաքին տեսքիս հետեւում եմ ու այդտեղ ոչ մի հակահիգենիկ բան չկա, ընդհակառակը` դա ընդամենը կոսմետիկ միջոց է, որը մաքրում է դեմքս: Ես աղբ չեմ դրել դեմքիս ու նկարվել, ես ոտքերիս մատների եղունգները խնամելիս չեմ լուսանկարվել, դա ուղղակի սովորական երեկոյան պրոցեդուրա էր»,- նշեց նա ու ավելացրեց.

«Շատ լավ կլինի, որ տղամարդիկ եւ հատկապես իմ ոլորտի տղամարդիկ հասկանան, որ կարելի է հետեւել իրենց արտաքին տեսքին, անպայման չի լինել կին, որ հետեւի իրեն կամ կոսմետիկական պրոցեդուրա անցնի: Դերասաններն իրենց մասնագիտությունից ելնելով շատ հաճախ խոշոր պլանով են նկարահանվում ու տգեղ է, երբ տեսնում ես չխնամված մաշկ: Ինձ դուր է գալիս կոկիկ ու խնամված լինել եւ բոլորովին պարտադիր չէ, որ տղամարդու եղունգները կեղտոտ լինեն, ճկույթի եղունգն էլ երկար, որ նա իսկական տղամարդ համարվի: Եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ տղամարդկության վրա, կարող է մոտենալ ինձ ու ես իրեն տեղում կապացուցեմ»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին