▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարե Գևորգյանն իր ամուսնության լուրերի մասին

Նարե Գևորգյանն` իր ամուսնության լուրերի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Նարե Գեւորգյանն, ով հայտնի դաձավ «Հայ Սուպերսթար 2» նախագծից, երեկ իր ֆեյսբուքյան էջում հարսանյաց սրահից լուսանկար էր հրապարակել` մակագրելով, թե չի կողմնորոշվում` ինչ հարսանյաց զգեստ ընտրի: Լուսանկարներից հետո լուրեր տարածվեցին, թե Նարե Գեւորգյանը լքում է ցանկալի հարսնացուների շարքն ու պատրաստվում է ամուսնանալ:

Կայքը թեմայի շրջանակում պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց երգչուհու հետ, ով մեզ հետ զրույցում ժպիտով պատմեց լուսնկարների գաղտնիքի մասին.

«Իրականում չեմ խաբել` իսկապես չէի կողմնորոշվում, թե ինչ հարսանյաց զգեստ ընտրեի, սակայն ոչ իմ հարսանիքի համար: Շուտով կներկայացնեմ նոր ֆոտոշարք` հարսի կերպարով` համապատասխան զգեստով, վարսահարդարմամբ ու դիմահարդարմամբ: Հենց այդ ֆոտոշարքի համար էլ հարսի զգեստ էի ընտրում: Եվ ի դեպ ասեմ, որ դա հեշտ գործ չէ, մեծ դժվարությամբ եմ վերջապես ընտրություն կայացրել»:

Առավել մանրամասն` սկբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին