Օրեր առաջ դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը Երևանյան ակումբներից մեկում նշել է իր ծննդյան 24-րդ տարեդարձը: Վերջինիս եկել էին շնորհավորելու ընկերներն ու հարազատ մարդիկ: Asekose.am-ը կապ հաստատեց Շուշանի հետ՝ ճշտելու ծննդյան մանրամասները:
Մեզ հետ զրույցում Շուշանը նշեց, որ ծննդյան տոնը սպասվածից էլ լավ է անցել.
«Շատ լավ անցկացրի ծնունդս, քանի որ կողքիս ինձ շատ հարազատ մարդիկ էին, ովքեր ամեն կերպ փորձում էին գեղեցկացնել օրս»:
Խոսելով անակնկալների և ստացված նվերների մասին` դերասանուհին խոստովանեց.
«Ինձ համար էականը նյութական նվերները չեն, որոնք ինձ տրվել են, հարազատներիս ջերմությունն ու սերը ոչ մի նվերի հետ չեմ կարող համեմատել»:
Այն հարցին,արդյոք Շուշանը կարող է առանձնացնել նվերներից մեկը, վերջինս նշեց.
«Ամեն մեկի նվերը յուրահատուկ է ինձ համար, չեմ կարող ասել այս կամ այն նվերը ինձ ավելի դուր եկավ»:
Asekose.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն` Շուշանն իր ծննդյան օրը ստացել է ոչ սովորական նվեր. դերասանուհու նվիրել են սեյֆ: Այս մասին լսելով` Շուշանը նախ զարմացավ մեր ունեցած տեղեկությունից՝ նշելով, որ միայն մի քանիսը գիտեն այդ մասին, ապա հաստատեց՝ նշելով, որ նվերն իրեն մատուցել է եղբայրը.
«Ինձ համար չափազանց անսպասելի էր այս մասին ձեզնից լսելը: Այնքան քիչ մարդ գիտի իմ այդ նվերի մասին, որ... Իսկ եթե խոսեմ սեյֆի մասին, ապա պետք է նշեմ, որ այն ավելի շատ հումորային նվեր էր. եղբայրս այդ կերպ փորձում էր ինձ սովորեցնել, որ ունեցածս գումարը պետք է մի փոքր խնայեմ ու ավելի քիչ նվերներ ու անակնկալներ մատուցեմ հարազատներիս»:
Մեր այն հարցին`արդյո՞ք դերասանուհին այնքան գումար ունի, որ նրան իսկապես սեյֆ է հարկավոր, Շուշանը հերքեց.
«Ես արդեն նշեցի, որ նվերս հումորային ենթատեքստ ուներ, և պետք չէ դրան շատ լուրջ վերաբերվել»:
Շուշան Երիցյանը նաև անկեղծացավ՝ նշելով, որ այս անգամ տորթի մոմերը փչելիս այլ երազանք է պահել.
«Ինչպես ամեն անգամ, այնպես էլ այս դեպքում չմոռացա շնորհակալ լինել Աստծուն՝ իմ ունեցած կյանքի համար, ես իմ կյանքից չափազանց գոհ եմ, այդ պատճառով միշտ շնորհակալ եմ: Իսկ երազանքս այս անգամ այլ էր: Երազանքս կապված է ԱՄՆ-ի հետ: Չեմ ցանկանում լքել հայրենիքս, պարզապես կա մի նպատակ, որը միայն ԱՄՆ-ում կարող է իրականացվել»:
Զրույցի վերջում դերասանուհին խոսեց իր համարձակ կերպարի մասին՝ հավելելով, որ իր ծննդյան օրը պետք է կրի այն, ինչ կցանկանա ու իրեն դուր կգա.
«Չեմ վախեցել համարձակ կերպարով հանդես գալուց ու դրանից հետո քննադատվելուց. իմ օրն է, կհագնեմ այն, ինչն ինձ դուր կգա»:
Հեղինակ՝ Ա. Հարությունյան