▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես գոռոզ չեմ, այլ` զգուշավոր. Լենա Ղազարյանը` որոշ շոուբիզնեսցիների «չուզողության» մասին

Armlur.am-ը հարցազրույց ունի երգչուհի Լենա Ղազարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Երեւանյան մենահամերգի մասին մտածո՞ւմ եք: 

-Այո, հաջորդ տարի անպայման հանդես եմ գալու մենահամերգով: Հիմնականում կերգեմ երգեր` իմ երգացանկից, կներկայացնեմ նաեւ քավեր տարբերակով ստեղծագործություններ: 

-Կարծում եք` կհաջողվի՞ մեծ դահլիճ լցնել: Բացի այդ` մենահամերգը ֆինանսական առումով շքեղություն չի՞ մեր այսօրվա իրականությունունը:

 -Թող որպես մեծամտություն չհնչի, բայց ինչու ոչ` կարծում եմ` կկարողանամ դա անել: Հատկապես վերջին շրջանում երկրպագուներս շատացել են: Ինչ վերաբերում է ֆինանսականին, ապա դա ինձ համար այս պարագայում առաջին պլանի խնդիր չէ: Կարեւորն այն է, որ կատարեմ հանդիսատեսի պահանջը:

Ի՞նչ եք կարծում` Ձեր ասպարեզի ամենամեծ բարդությունը ինչի՞ հետ է կապված:

 -Վատ շրջապատի, մարդկանց, որոնք քեզ օգնելու ցանկություն չունեն, ավելին` ի հակառակ քեզ` ինչ-որ քայլեր են անում…

 -Այսինքն` այսպես ասած, «չուզողները» ոլորտում շա՞տ են:

-Այո՛, իհարկե: Ես ինչ-որ հատուկ դեպքերի չեմ առնչվել, բայց բոլորի հետ չէ, որ հավասարապես շփվել եմ: Այդ է պատճառը, որ իմ մասին արտահայտվելիս ոմանք ասել են, թե ես գոռոզ եմ, այնինչ ես գոռոզ չեմ, այլ` զգուշավոր: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին