▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես կարող է իմ այս գեղեցիկ արտաքինով կինը բարդույթ ունենալ. Նաիրա Մովսիսյան

Դիտեք նաև՝

​​​​​​​

«Հուսով եմ առաջինն ու վերջինն է»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը` անդրադառնալով այն փաստին, որ արհեստական միջամտությամբ փոխել է շրթունքների ձևը: Դերասանուհու խոսքով` մինչ այդ երբեք չի դիմել պլաստիկ կամ այլ միջամտության` արտաքինի մեջ որևէ բան փոխելու նպատակով:

«Շատ էի լսել բժիշկ Սուրեն Աբրահամի մասին: Անընդհատ ուզում էի ինչ-որ մի բան անել, երկար նայում ու չէի հասկանում, ապա մտածեցի, որ կարելի է փոխել շրթունքներիս ձևը` գծագրել և ավելի գեղեցիկ սարքել: Ես պարզապես մի փոքր կլորացրել եմ շուրթերիս չափսը, մեծ փոփոխության չեմ դիմել և շատ գոհ եմ արդյունքից:  Բժիշկս էլ ասաց, որ գեղեցիկ շուրթեր ունեմ և այնպես կանի, որ ամեն ինչ լինի շատ բնական և գեղեցիկ»:

Զրույցի ընթացքում Նաիրան ասաց, որ այլևս այլ միջամտության դիմելու ցանկություն չունի.

«Ես վստահեցնում եմ, որ  այլ միջամտությունների չեմ դիմի: Նույնիսկ այս որոշումն եմ շատ արագ կայացրել: Նախ գնացել էի ծանոթանալու բժշկի հետ,  ապա հենց տեղում առաջարկեցի շրթունքներիս հետ ինչ-որ մի բան անել: Ես բժշկիս ասացի, որ առանց շրթներկի շրթունքներս ճաքճքում են, ինչի վերաբերյալ ասաց, որ ամեն բան կկարգավորի»:

Այն դիտարկմանը՝ արդյո՞ք իր արտաքինի հետ կապված որևէ բարդույթ ունի, դերասանուհին պատասխանեց հետևյալ ձևով.

«Եթե նայեք իմ նկարները, կարծում եմ, որ կհասկանաք, որ ինչպես կարող է կինն այս գեղեցիկ արտաքինով բարդույթ ունենալ` այն դեպքում, որ այս ամենն իրեն տրվել ի ծնե` ծնողների և Աստծո կողմից»:

Նաիրա Մովսիսյանը զրույցի ընթացքում նաև անկեղծացավ, թե ինչու է թույլ տվել ամբողջ ընթացքը տեսանկարահանել և այդ ամենն իր միկրոբլոգերում հրապարակել, այն դեպքում, որ շատ այլ հանրային մարդիկ նախընտրում են նման միջամտությունները և վիրահատությունները գաղտնի պահել:

«Մարդիկ  կան, ովքեր իրենց տեսակով չեն ուզում այդ մասին խոսել, բայց դա, թերևս, միայն Հայաստանում, որովհետև մյուս երկրներում դեռ մի բան էլ գովելի է, որ կինն իրեն խնամում է: Այս ամենը, իհարկե, պետք  է չափ ունենա. կան բաներ, որոնք կարելի է շտկել օրինակ` մարզասրահ հաճախելով: Իհարկե, կան նաև մարդիկ, ովքեր իսկապես բարդույթ ունեն իրենց արտաքինի հետ կապված: Եթե դու զգում ես, որ ինչ-որ մի բան քեզ խանգարում է, ինչու չանել, ինչու տարիների կորուստ ունենալ, եթե դա կարող ես մեկ վայրկյանում շտկել ու ապրել՝  ինքդ քեզնից գոհ լինելով: Ինչ վերաբերում է տեսանյութի և լուսանկարի հրապարակմանը, ապա ամեն ինչ շատ արագ եղավ, և դրանում որևէ արտառոց բան չկա: Ամեն ինչ  շատ գեղեցիկ է ստացվել, բացի ինձնից բոլորն են այդ մասին ասում` նշելով, որ վաղուց պետք է գնայի այդ քայլին»,-իր խոսքը  եզրափակեց Նաիրա Մովսիսյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև`  Նախկին ամուսինս խոստովանել է, որ սկզբում ցանկանում էր PR-վել իմ շնորհիվ. Նաիրա Մովսիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին