▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը պետք է հեռատես լինի. Հայկո

 

 

 

 

 

 

 

 

 

 

armlur.am-ը գրում է.

Այս անգամ խոսել ենք երգիչ, երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի հետ (Հայկ Հակոբյան):

-Հայկո՛, չարաճճի՞ երեխա էիք, թե՞ խելոք:

-Ես չարաճճի եմ եղել: Ծնողներս միշտ ազատ են թողել ինձ: Շատ եմ եղել դրսում` բակում, ընկերներիս հետ: Փոքր ժամանակ այնպիսի արարքներ եմ արել, որոնց մասին հիշելով` հիմա փոշմանում եմ, մտածում եմ` փառք Աստծո, որ փորձանքի մեջ չեմ ընկել:

-Ձեր մականունը:

 -Մականուն չեմ ունեցել: Բայց բեմական անունս` Հայկոն, արդեն խանգարում է ինձ (նկատի ունի այն, որ տարիքի հետ «Հայկո»-ն կարող է տեղին չհնչել-հեղ.):

-Ձեր ամենասիրելի խաղը:

 -Ֆուտբոլը:

-Գիրք, որը շատ է տպավորել:

Շանթարամը» (հեղ.` Գրեգորի Դեւիդ Ռոբերթս):

 -Ձեր լսած վերջին ուրախ լուրը:

-Այն, որ ռուսաստանցի մի ռեփեր իմ մասին երգ է գրել` կատարածս երգերի մոտիվներով: Երբ ինձ հայտնեցին այդ մասին, շատ ուրախացա, շոկի մեջ ընկա: Դա, իսկապես, սիրուն անակնկալ էր: Առաջիկայում հանդիպելու եմ այդ ռեփերի հետ: Այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող:

-Ձեր ոլորտի ամենամեծ բացը:

-Մեր ասպարեզում աղբը շատ է, ոլորտը բարձիթողի վիճակում է: Բայց եթե լինենք լավատես եւ շատ աշխատենք, ամեն բան կկարգավորվի:

-Կոլեգաների շրջանում տարածված ամենաանտանելի որակը:

 -Չեմ սիրում անմիտ, «աստղայինը տարած» մարդկանց, որոնք, որպես կանոն, իրենցից ոչինչ չեն ներկայացնում:

-Ձեր քայլերը, երբ Ձեզ շողոքորթում են:

-Ես դա հասկանում եմ եւ բանի տեղ չեմ դնում, ժպիտով եմ վերաբերվում նման երեւույթներին:

-Մարդու մեջ առաջինը ուշադրություն եք դարձնում նրա

  -Ներաշխարհին եւ էներգետիկային:

 -Ո՞վ կարող է դառնալ Ձեր թշնամին:

 -Ոչ ոք: Առհասարակ, ես կոնֆլիկտային անձնավորություն չեմ, թշնամիներ չունեմ:

-Կինը պետք է լինի լավատե՞ս, թե՞ հեռատես:

 -Լավատես մարդկանց շատ եմ սիրում, ինքս էլ այդպիսին եմ: Բայց կինը, կարծում եմ, պետք է ավելի շուտ լինի հեռատես:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Պարզ եւ անկեղծ հարցուպատասխանի միջոցով մենք կբացահայտենք հանրության կողմից ճանաչված անձանց բնավորության անհայտ գծերը, կանդրադառնանք նրանց կյանքի` քչերին հայտնի պատմություններին, կպարզենք` վերջիններս ինչից են վախենում, ինչի համար են ափսոսում, ինչ են երազում եւ կյանքի հետ ինչ հույսեր են կապում: Այս անգամ «Ժողովուրդ»-ը զրուցել է երգիչ, երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի հետ (Հայկ Հակոբյան): -Հայկո՛, չարաճճի՞ երեխա էիք, թե՞ խելոք: -Ես չարաճճի եմ եղել: Ծնողներս միշտ ազատ են թողել ինձ: Շատ եմ եղել դրսում` բակում, ընկերներիս հետ: Փոքր ժամանակ այնպիսի արարքներ եմ արել, որոնց մասին հիշելով` հիմա փոշմանում եմ, մտածում եմ` փառք Աստծո, որ փորձանքի մեջ չեմ ընկել: -Ձեր մականունը: -Մականուն չեմ ունեցել: Բայց բեմական անունս` Հայկոն, արդեն խանգարում է ինձ (նկատի ունի այն, որ տարիքի հետ «Հայկո»-ն կարող է տեղին չհնչել-հեղ.): -Ձեր ամենասիրելի խաղը: -Ֆուտբոլը: -Գիրք, որը շատ է տպավորել: -«Շանթարամը» (հեղ.` Գրեգորի Դեւիդ Ռոբերթս): -Ձեր լսած վերջին ուրախ լուրը: -Այն, որ ռուսաստանցի մի ռեփեր իմ մասին երգ է գրել` կատարածս երգերի մոտիվներով: Երբ ինձ հայտնեցին այդ մասին, շատ ուրախացա, շոկի մեջ ընկա: Դա, իսկապես, սիրուն անակնկալ էր: Առաջիկայում հանդիպելու եմ այդ ռեփերի հետ: Այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող: -Ձեր ոլորտի ամենամեծ բացը: -Մեր ասպարեզում աղբը շատ է, ոլորտը բարձիթողի վիճակում է: Բայց եթե լինենք լավատես եւ շատ աշխատենք, ամեն բան կկարգավորվի: -Կոլեգաների շրջանում տարածված ամենաանտանելի որակը: -Չեմ սիրում անմիտ, «աստղայինը տարած» մարդկանց, որոնք, որպես կանոն, իրենցից ոչինչ չեն ներկայացնում: -Ձեր քայլերը, երբ Ձեզ շողոքորթում են: -Ես դա հասկանում եմ եւ բանի տեղ չեմ դնում, ժպիտով եմ վերաբերվում նման երեւույթներին: -Մարդու մեջ առաջինը ուշադրություն եք դարձնում նրա… -Ներաշխարհին եւ էներգետիկային: -Ո՞վ կարող է դառնալ Ձեր թշնամին: -Ոչ ոք: Առհասարակ, ես կոնֆլիկտային անձնավորություն չեմ, թշնամիներ չունեմ: -Կինը պետք է լինի լավատե՞ս, թե՞ հեռատես: -Լավատես մարդկանց շատ եմ սիրում, ինքս էլ այդպիսին եմ: Բայց կինը, կարծում եմ, պետք է ավելի շուտ լինի հեռատես:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/598243/

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին