Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Ջուսը անհարմար վիճակում է հայտնվել` արդեն որերորդ անգամ նրա սոցիալական էջերը կոտրում կամ փակում են: Այս անգամ փակվել է Ջուսի ֆեյսբուքի պաշտոնական էջը: Նրա խոսքով` ինչ-որ մարդիկ անընդհատ բողոքներ են ուղարկել սոցկայքի ադմինիստրացիա՝ նշելով, թե այն կեղծ է, եւ արդյունքում էջն արգելափակվել է: Նշենք, որ տարիներ առաջ երկու անգամ ջնջնվել է նաեւ նրա յութուբյան էջը. Նման դեպքերի պարբերականությունը, Ջուսի խոսոքով, ուղղակի պատահականություն լինել չի կարող:
Ո՞վ է այս ամենի հետեւում կանգնած ու ո՞ւմ է խանգարում Ջուսը, փորձել ենք պարզաբանում ստանալ համարձակ երգչուհուց:
«Եթե ինձ հետ նման պարբերականությամբ նման դեպքեր են լինում, նշանակում է` կան մարդիկ, ովքեր ինձ նախանձում են: Ինքս երբեք չեմ հետեւի, անգամ չեմ նկատի այն մարդկանց, ովքեր ինձ չեն հետաքրքրում, իսկ եթե որոշ մարդիկ անընդհատ հետեւում են իմ էջերին, ինչ-որ մարդկանց են հավաքում, որ սպամ ուղարկեն ֆեյսբուքի ադմինիստրացիա էջս փակելու համար, նշանակում է, որ նրանք ինձ նախանձում են: Ըստ իս` այս ամենի հետեւում կանգնած են իմ կոլեգաներից ոմանք, չեմ կարծում` ոլորտից հեռու մարդկանց հետաքրքրեր իմ էջը փակելը: Ես հետաքրքիր երգչուհի եմ ու իմ էջը փակելով ես չեմ դադարում այդպիսին լինելուց, ես լայքերով պարծեցող երգչուհի չեմ, ի վերջո` բոլորս գիտենք, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայքեր ու քոմմենթներ վաճառող ընկերություններ կան: Եթե նույն ռուսական մի շարք արտիստների էջեր նայենք, կնկատենք, որ շատ հայտնի աստղեր չունեն միլիոնավոր լայքեր, բայց նրանք կարողանում են մեծ դահլիճներ լցնել: Այնպես որ, լայքով կամ քոմմենթով ոչինչ չի որոշվում, այդ ամենն անգամ ծիծաղելի է»,- նշեց Ջուսը:
Հետաքրքրվելով, թե երգչուհին չի՞ պատրաստվում քայլեր ձեռնարկել հետագայում նման դեպքերից խուսափելու համար, պատասխանեց.
«Այն էջը, որը փակվեց, չուներ համապատասխան նշան, քանի որ երկրպագուներս էին բացել: Հենց նշանը չլինելու պատճառով էլ նրանց հաջողվել է փակել էջը: Առաջիկայում անպայման նոր էջ կբացեմ` այս անգամ արդեն պաշտոնական էջի նշանով, որից հետո, թող ներեն իմ վատը ցանկացողները, բայց այլեւ նրանց չի հաջողվի կոտրել էջս: Պետք է շեշտեմ, որ կատարված վատ դեպքերն ինձ ոչ մի կերպ չեն կոտրում, եւ նույնիսկ հակառակը` ես ավելի մեծ ցանկություն եմ ունենում աշխատելու իմ երկրպագուների համար, ովքեր իսկապես շատ են ու ոչ վաճառված լայքերի տեսքով»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում