▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր իր ծննդյան տարեդարձն է տոնում Քիմ Քարդաշյանը

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, իր ծննդյան 36-րդ տարեդարձն է տոնում ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը: Վերջինս համարվում է աշխարհում ամենապահանջված հայտնիներից մեկը: Այս պահին Instagram-ում նրան հետևողների թիվը կազմում է ավելի քան 85,5 միլիոն մարդ, Facebook սոցիալական ցանցում Քիմի էջին հավանություն են տվել գրեթե 30 միլիոն մարդ:  Արդեն տարիներ շարունակ Քիմը և իր քույրերը՝ Քլոե և Քորթնի Քարդաշյանները, ինչպես նաև Քայլի և Քենդալ Ջեներները, հանդես են գալիս իրենց՝ «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրով, որը համարվում է ամենահաջողված և վարկանիշային ծրագրերից մեկը: Տվյալ ծրագրի շրջանակներում Քիմ Քարդաշյանը 2015 թվականի ապրիլի 8-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ առաջին անգամ այցելեց իր հայրենիք՝ Հայաստան, որտեղ անկացրած օրերի ընթացքում եղավ մի շարք վայրերում:

Քիմ Քարդաշյանն ամուսնացած է ռեփեր Քանյե Ուեսթի հետ, ում հետ միասին մեծացնում է իրենց երկու երեխաներին՝ Նորթին և Սեյնթին:

Канье Уэст и Ким Кардашьян с дочерью Норт и сыном Сейнтом

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին