style.news.am-ը գրում է. Գարիկ Մարտիրոսանը հազվադեպ է հարցազրույց տալիս, ու վերջերս նաև հազվադեպ է երևում հեռուստաեթերում։ Ռուսական «Лента» պորտալը զրուցել է հանրահայտ շոումենի հետ, որպեսզի պարզի, թե ինչ է կատարվում նրա հետ ու իմանա նրա ծրագրերի մասին։
Գարիկը, որը հայտնի է սոցցանցերի հանդեպ իր հակակրանքով, ամռանը անսպասելիորեն գրանցվել է Instagram–ում ու դրա հարթակում սկսել «Ինստա բաթլ» նախագիծը։
Ի դեպ, Comedy Club-ի վերջին թողարկումը նույնպես նվիրված էր Instagram–ի աստղերին։
«Ինձ շատ է դուր գալիս որևէ բան անել նոր ասպարեզում՝ այնտեղ, որտեղ դեռ ոչ ոք ինձնից առաջ որևէ բան չի արել։ «Ինսթա բաթլը» ես ինքս եմ ստեղծել, ես էլ այն կիրագործեմ։ Ի տարբերություն հեռուստանախագծերի, որոնք որոշակի նպատակներ ունեն, բյուջե և այլն՝ մենք նման խնդիրներ չենք դնի մեր առաջ։ Ուզում ենք բարձրացնել մեր, Instagram օգտատերերի ու հումորի զգացում ունեցող բոլոր ռուսալեզու մարդկանց տրամադրությունը՝ մանավանդ այս ոչ ուրախ ժամանակներում, երբ աշուն է եկել ու առջևում մեզ ձմեռ է սպասվում»,- նշել է Գարիկը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում