▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաճելի բացառություն և տհաճ կողմնապահություն. Լայանայի հրաշք կատարումն ու Լեյլայի նախանձը

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Նախանձը շոուբիզնեսում սովորական երևույթ է:

Բայց նախանձը, որ  հաստատ չար է` «բարի նախանձ» պարզապես չկա, սովորաբար շոու բիզնեսի ներկայացուչները թաքցնում են ու լավ է, որ շոուբիզնեսյան  թաքուն նախանձից երբեմն առողջ մրցակցություն է ծնվում ` հատկապես իրենց աստղ երևակայողներից անկախ: 

Բայց «աստղերը», որոնք ոլորտում հայտնվել են «փողոցից», սովորաբար, իրենց նախկին միջավայրին բնորոշ մեթոդներով են վարվում շոուբիզնեսում: 

Այդ տպավորությունն ունեցա, երբ հեռուստատեսությամբ հետևում էի Լայանայի , իրոք, հրաշք կատարմանը` «Երազ իմ երկիր»-ը ու դրան հաջորդած մեկնաբանությանը, որ հնչեց Լեյլա Սարիբեկյանի շուրթերից:

Լեյլան , հիշեցնեմ, նախկին ուսուցչուհի է, որ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորչությամբ մի օրում հանկարծ երգչուհի դարձավ ու ապարանցիների հայրենակցական միջոցառումներում երգելուց ու պարելուց հետո երբ հայտնվեց բեմում, աստղային այնպես տարավ նրան, որ  սկսեց իրեն «դասատու»-ի պես պահեց նաև գործընկերների հետ հարաբերություններում: 

Բայց երգարվեստը դասարանի  հետ խառնած Լեյլա Սարիբեկյանը երևի չգիտի, որ դպրոցի նման շոու բիզնեսում էլ վերջին զանգ կա ու իր վերջին զանգն արդեն հնչել է ու լավ կլինի, որ ինքը  նոր սերունդի հանդեպ չարությունը ոչ միայն զսպի, այլև նախանձից առաջացած մտքերը զսպի, որովհետև հեռուստադիտողը ու երգ սիրողը  պարզ տարբերում է  ինչպես բարին չարից, այնպես էլ կեղծն ազնիվից...

Վերջում` դիտեք տեսանյութը և զգացեք հաճելի բացառությունն ու  տհաճ կողմնապահությունը. Լայանայի հրաշք կատարումն ու Լեյլայի նախանձը...

Հեղինակ`

Ատոմ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին