▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաերջանիկն եմ... Մարիամ Մելիքյան

Դիտեք նաև՝

Աղջիկս մայրիկի նման շուտ նեղացող ու շուտ էլ հաշտվող է. Մարիամ Մելիքյան

 

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյան դստեր մեկ ամյակն է: Մեկ տարի առաջ այս օրը Մարիամը համալրեց երիտասարդ մայրիկների շարքն ու իր խոսքով, ձեռք բերեց կյանքի ամենամեծ հարստությունը:

Կայքի հետ զրույցում Մարիամը պատմեց, որ այսօր մեծ ու ճոխ խնջույք չի կազմակերպի, քանի որ ամուսինը Հայաստանում չէ.

«Այսօրը առաջին հերթին ինձ համար է տոն, մեկ տարի է, ինչ աշխարհի ամենաերջանիկն եմ, աղջիկս իմ ամենամեծ ձեռքբերումն է, իմ սերը, իմ ուրախությունը: Նրա ծնունդի պարգեւած երջանկությունը ինձ համար անպատմելի է, վստահ եմ` մայրիկներն ինձ կհասկանան: Անկեղծ ասած` ես ու ամուսինս ուզում էինք մեր Միլայի մեկ ամյակին նաեւ մկրտել նրան, սակայն քանի որ Գոռի գործերը չդասավորվեցին, որ այսօր գա Երեւան, ուստի որոշեցինք մկրտությունը տեղափոխել մեր աղջկա երկու ամյակին: Այսօր մեր մտերիմների ու շատ մոտ հարզատների հետ միասին փոքրիկ խնջույք կկազմակերպենք, որտեղ ամեն բան լինելու է իմ աղջկա նման թիթիզ, լի գույներով ու ժպիտներով»- պատմեց Մարիամն ու խոսեց մեկամյա դստեր մասին.

«Աղջիկս գնալով ինձ է նմանվում, արդեն զգում եմ, որ մայրիկի նման շուտ նեղացող ու շուտ էլ հաշտվող է: Նա ամեն ինչից ուրախանում է, իրեն փոքրիկ բաներն էլ կարող են երջանկացնել: Միլան նաեւ շատ հետաքրքրասերն է, անընդհատ կարող է շուրջը նայել ու ամեն բան զննել, երբեմն անգամ ընկերուհիներս կատակում են` ասելով, որ շրջապատում ամեն ինչից պետք է տեղյակ լինի»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին