Armlur.am-ը հարցազրույց ունի Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Տղամարդկանց մասին ամենամեծ միֆը:
-Որ ասում են, թե տղամարդիկ ուժեղ սեռի ներկայացուցիչներն են: Կարծում եմ` դա չափազանցված է. կանայք տղամարդկանցից շատ ավելի ուժեղ են, եթե նույնիսկ հաշվի առնենք միայն այն, որ նրանք կարող են երեխա ծնել, դիմանալ մի շարք դժվարությունների:
-Ո՞վ է կործանված մարդը:
-Նա, ով չգիտի սիրել եւ չունի հումորի զգացում:
-Զղջում եք, որ…
-Փորձում եմ ոչ մի բանի համար չզղջալ: Կարծում եմ` կյանքում մեծ, զգալի սխալներ թույլ չեմ տվել:
-Ձեր` սիրո առաջին խոստովանությունը:
-Դա ես արել եմ ապագա կնոջս, բանակից վերադառնալուց հետո, ինստիտուտում: Ի դեպ, նա մինչեւ հիմա հիշեցնում է, որ ես իրեն հեռախոսով եմ ամուսնության առաջարկ արել (ծիծաղում է):
-Ձեր ամենաանսպասելի արարքը:
-Առհասարակ, ես սիրում եմ անակնկալներ մատուցել ընտանիքիս անդամներին: Երբ նոր էի ամուսնացել, մի սեփական տան բակում գեղեցիկ վարդեր տեսա, տիրոջը շատ խնդրեցի դրանք վաճառել ինձ: Կինս ասում է, որ այդպիսի վարդեր մինչեւ հիմա չի ստացել. դրանք ավելի քան 20 օր չէին թառամում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում