▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կայարանի» գլխավոր հերոսները՝ իրենց սիրավեպի և մտերմության մասին

 

Blognews.am-ը գրում է. «Կայարան» հեռուստասերիալի գլխավոր դերակատարները՝ Վարուժան Մարգարյանն ու Քրիստինե Կույումչյանը, թեև այս փուլում հարցազրույցներ չեն տալիս, սակայն կայքին որոշ մանրամասներ պատմել են իրենց հարաբերությունների և համատեղ աշխատանքի մասին։

Ինչ վերաբերում է անձնական կյանքի մասին շրջանառվող խոսակցություններին՝ ըստ որոնց, իրենք սիրվաեպ ունեն, երկուսն էլ նշեցին, որ խուսափում են այդ թեմայով հարցերից և հրաժարվեցին հաստատել կամ հերքել լուրերը։

«Սովորելու ընթացքում մենք մտերիմ ենք եղել, հիմա էլ մտերիմ ենք։ Մենք ամբողջ կուրսով ենք մտերիմ»,- նշել է Քրիստինան։ Վարուժանն էլ նշել է, որ իրենց մտերմությունն ուսանողական տարիներից շատ է օգնում նկարահանման հրապարակում.

«Մենք միշտ հոգատար ենք իրար նկատմամբ՝ անկախ աշխատանքից»։

Վարուժանի և Քրիստինեի համբույրի տեսարանները հեռուստասերիալում բուռն քննարկվեցին, քանի որ հատկապես հայ աղջիկների համար համբույրի տեսարանները ֆիլմերում համարվում են համարձակ տեսարաններ։ Քրիստինայի համար կարծես թե նորություն էր, որ հայկական իրականությունում այս թեման շատ է քննարկվում։ Հարցին՝ իր համար որքանո՞վ էր համարձակ այս տեսարաններում նկարահանվելը, հե՞շտ է համաձայնել, սկսնակ դերասանուհին պատասխանեց.

«Չգիտեի, որ համբուրվելու համար առանձնահատուկ պետք է նշել կամ որոշել ազգությունը։ Կերպարով սիրող մարդկանց համբույրի մեջ վատ բան կա՞... Այսօր դրսում ավելի «համարձակ» հագնված կամ պահելաձևով աղջիկներ կան, որոնք դերասան էլ չեն»։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին