▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է զգամ, որ սերը երակներում է հոսում, որ աչքերի մեջ ինձ եմ տեսնում. Մերի Հակոբյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը  գրում է. Այսօրվա մեր զրուցակիցը դերասանուհի Մերի Հակոբյանն է, ով վերջին ամիսներին նկարահնվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում: Նրա հետ խոսել ենք ոչ միայն գործնական ծրագրերից, այլեւ անդրադարձել անձնական կյանքին:

-Մերի, «Աբելի քույրը»  հեռուստասերիալը կարծես թե մոտենում է ավարտին, ամփոփելով այստեղ Ձեր կատարած աշխատանք` ինչպե՞ս կբնորոշեք:

- Անհամեստ չհնչի, բայց դատելով արձագանքներից, կարծում եմ, որ Լիկայի կերպարը ստացված էր: Այս ընթացքում հեռուստադիտողը քննարկեց կերպարս, ոմանք սիրեցին ինձ` գնահատելով  կատարածս աշխատանքը, ոմանք էլ հակառակը` չսիրեցին Լիկային, ընդհանրացնելով բացասական կերպարս իմ իրական տեսակի հետ:

Աբելի քույրը» հեռուստասերիալում ամենակարեւոր ձեռքբերումը ո՞րն է եղել`  աշխատանքային փորձը, թե ձեռք բերած ընկերները:

-  Երկուսն էլ. Այստեղ պատիվ ունեցա աշխատելու Ելենա Արշակյանի հետ` հիանալի պրոդյուսերի, ով լավ մասնագետ լինելուց զատ նաեւ հիանալի մարդ է: Ունեցա ռեժիսոր, ով դերասան լինելով, կարողացավ տալ խնդիր ու հեռուստասերիալն ավարտին հասցնել բարձր մակարդակով. Խոսքս դերասան Գուրգեն Սարգսյանի մասին է:

-Նոր առաջարկներ կամ ծրագրեր կա՞ն, ինչով եք պատրաստվում զբաղվել առաջիկայում:

- Այո, նոր առաջարկներ կան, աշխատանքային դադար չի լինելու: Այս անգամ հեռուստադիտողին կներկայանամ  դրական կերպարով, եթե, իհարկե, փոփոխություններ չլինեն:

 -Մերի, Ձեր թույլտվությամն կցանկանամ տեղափոխվել անձնական դաշտ.  մարդու մեջ ամենաշատը ո՞ր հատկանիշներն եք կարեւորում:

- Համեստությունը:

 -Սիրել նշանակում է... շարունակեք` ելնելով Ձեր սկզբունքներից:

- Սիրել նշանակում է չկոտրվել, չհանձնվել ու չհանդիպել սեփական ես-ին:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին