▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե իսկապես տղաս հայրիկի հետքերով գնա. Սոնա Շահգելդյան

Life.panorama.am-ը գրում է.

Օրերս երգչուհի Սոնա Շահգելդյանի ընտանիքում իսկական տոն էր. նրա որդին` փոքրիկ Արթուրն, առաջին ատամիկներ է հանել, իսկ Սոնան հայկական ավանդույթներին համապատասխան` ատամհատիկ է կազմակերպել:  Կայքի հետ զրույցում Սոնա Շահգելդյանը պատմեց, որ ատամհատիկը մեծ խնջույքի չեն վերածել, փոխարենը ընտանիքի անդամներով են նշել կարեւոր իրադարձությունը.

«Որդուս ատամհատիկն ընտանեկան միջավայրում ենք անցկացրել: Ամեն բան շատ գեղեցիկ էր, ի դեպ ասեմ, որ ինքս էի զբաղվել ձեւավորմամբ, ընտրել էի գեղեցիկ խորհրդանշական զարդեր ու տորթ, որոնք էլ ավելի տոնական շունչ էին հաղորդել մեր գեղեցիկ օրվան»,- պատմեց Սոնան ու հավելեց, որ ամեն ամիս որդու ծննդյան ամսաթվին իրենց տանը փոքրիկ տոն է կազմակերպում:

Սոնա Շահգելդյանի խոսքով` փոքրիկն արդեն բառեր է արտասանում.

«Տղաս արդեն իր շատ քնքուշ ձայնով մամա, պապա, տատա է արտասանում, նաեւ իր ցանկությունները պարզ հասկացնում է մեզ: Շատ խելացի բալիկ է, ժպտերես ու շատ հասկացող. Ճիշտ է, նա դեռ փոքրիկ է, բայց արդեն շատ բան է հասկանում»,- ավարտեց երգչուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին