▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդուհի Վարդանյանին բոլորը հիշում են միայն ժպիտով. ընկերները՝ երգչուհու հիշատակին նվիրված երեկոյին

BlogNews.am-ը գրում է.

Վարդուհի Վարդանյան՝ հայկական շոուբիզնեսի ամենապայծառ, դրական ու բարի մարդկանցից մեկը, ով, արդեն տասը տարի է, ֆիզիկապես մեզ հետ չէ։ Նրա ընկերներն այս տարիների ընթացքում ամեն բան անում են, որպեսզի երգչուհու հիշատակը վառ մնա հանրության սրտում։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացավ Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված համերգը, որին ներկա էին հայկական շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները։ 

Համերգին ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը, սակայն միջոցառումը կառուցված էր նոն-ստոպ ձևաչափով։ Որքան էլ Վարդուհու մասին պատմությունները շատ են, նրա ընկերները որոշեցին այս անգամ ասելիքն արտահայտել միայն երգով։

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին