▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կյանքում հանդիպածս բոլոր կանայք ինձ են հրաժեշտ տվել, իսկ հիմա՝ ես. Սոս Ջանիբեկյան

 

Tert.am Life-ը գրում է.  

Կայքի  հետ զրույցում դերասան Սոս Ջանիբեկյանը պատմեց ցանկալի փեսացուի կարգավիճակում գտնվելու մասին:

Նոյեմբերի 4-ից «Ucom» ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի «Ցանկալի փեսացուն» իրապատում (reality show) հեռուստանախագիծը:

«Սկզբում լուրջ չէի ընդունում, որ այստեղ կարող եմ հանդիպել իսկական կողակցիս, բայց միշտ մտածել եմ, որ կյանքում ամենաանհավանական իրավիճակներում էլ մարդիկ կարող են հանդիպել իրար: Ինձ համար այս նախագիծն ամենաանհավանական տեղերից մեկն է և ես չեմ բացառում դա»,- ավելացրեց նա:

Հարցին, թե ինչպիսի կին է փնտրում Սոսը, նա պատասխանեց. «Որպես այդպիսին կնոջ իդեալ չեմ ստեղծում: Կյանքի ընթացքում փորձը ցույց տվեց, որ սիրել եմ այն կանանց, որոնց մեջ որոշ գծեր չեմ ընդունել: Եղել են նաև կանայք, որ իրենց մեջ եղել են շատ լավ կողմեր, բայց այդպես էլ նրանց չեմ սիրել: Ինձ համար ամեն ինչ հարաբերական է ու երբեք պետք չի ասել երբեք»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին