▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկնում եմ ԱՄՆ... Սոֆի Մխեյան

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Սոֆի Մխեյանն այսօր մեկնում է ԱՄՆ: Երգչուհուն Միացյալ նահանգներ է տարել ոչ միայն նոյեմբերի 6-ին կայանալիք «Panarmenian Entertainment Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը, այլեւ մի շարք այլ ծրագրեր, որոնց մասին Սոֆին թռիչքից ժամեր առաջ պատմել է մեզ

«Նախ պետք է ասեմ, որ առաջիկա երկու ամիսը գերզբաղված եմ լինելու, սակայն ամենն իրականացնելու եմ մեծ սիրով, քանի որ բոլոր աշխատանքներն իմ սիրելի հանդիսատեսի համար են արվում: Մեկնում եմ ԱՄՆ, որտեղ մասնակցելու եմ «Panarmenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը. Այստեղ Վիգեն Հովսեփյանի հետ մեր «Մի քիչ» երգով հանդես կգանք, նշեմ, որ հետաքրքիր ելույթ ենք նախատեսում մեր ամերիկաբնակ հանդիսատեսի համար: Ասեմ նաեւ, որ մրցանակաբաշխության ժամանակ իմ ելույթը այդքանով չի եզրափակվի. Շատ հետաքրքիր ու բուռն անակնկալ եմ նախապատրաստել, որի մասին չեմ բարձրաձայնի»,- պատմեց Սոֆին ու շարունակեց խոսել ամերիկյան պլաններից.

«Ես մի փոքր ավելի երկար կմնամ ԱՄՆ-ում, քանի որ հրավեր ունեմ` նոյեմբերի վերջին մասնակցելու հետաքրքիր ծովային ճանապարհորդության: Շատ մեծ նավի վրա հնգօրյա ճանապարհորդություն կունենամ, որի ընթացքում կմասնակցեմ համերգի ու սիրով կներկայացնեմ իմ երգացանկից մի քանի երգեր»:

Մինչ Ամանոր Սոֆին մի քանի համերգային շրջագայություններ էլ կունենա.

«Նոյեմբերի վերջին վերադառնալով Հայաստան` մի քանի օր անց կմեկնեմ Մոսկվա` մասնակցելու «Տաշի շոու»-ին, այնուհետեւ Հայկոյի, Նունե Եսայանի եւ Նազենի Հովհաննիսյանի հետ կմեկնենք Պարսկաստան` կրկին համերգային շրջագայության, այստեղից էլ վերադառնալով կմեկնեմ Կրասնոդար` մասնակցելու «Голос Армении» համերգին, որը կազմակերպել են Կրասնոդարում ապրող արցախցիներ. ինձ հետ ելույթ կունենան «Արցախի ձայներ» խումբն ու տաղանդավոր ջութակահար Սամվել Հայրապետյանը: Ի դեպ` նշեմ, որ կազմակերպիչների հետ ծանոթացել էի Ղարաբաղում, իսկ հիմա մեր ծանոթությունը ու ջերմ հարաբերությունները կշարունակվի Կրասնոդարում տեղի ունենալիք համերգին, ինչի համար շատ ուրախ եմ: Դե իսկ այսքան բուռն համերգային ամիսներից հետո Ամանորին արդեն Հայաստանում կմասնակցեմ տարբեր երեկոների, որոնց մասին կխոսեմ ավելի ուշ»,- պատմեց Սոֆի Մխեյանը:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին