▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտումներ Սիրուշոյի կյանքի վերջին 2 տարվա մասին

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Սիրուշոն այնքան քիչ է հարցազրույցներ տալիս, հյուրընկալվում հեռուստահաղորդումների, որ նրա կողմից ցանկացած նորություն իրադարձություն է դառնում երկրպագուների համար։

 

Այսօր երեկոյան՝ ժամը 22։20-ին, «Արմնյուզի» եթերում կլինի «Սիրուշոու» հաղորդումը։ Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաղորդման շրջանակներում մի շարք բացահայտումներ կլինեն Սիրուշոյի կյանքի և գործունեության վերջին 2 տարվա մասին։

«Սա Սիրուշոյի մասին վավերագրական ֆիլմ է, որտեղ մի շարք մանրամասներ, բացահայտումներ կան, որոնց մասին որևէ տեղ չի խոսվել։ Այն պատմում է նրա արած գործերի, ստեղծագործական ուղու, ամերիկյան մեգա շոուի մասին»,- ասաց Հրաչ Քեշիշյանը։

Նախորդ «Սիրուշոուն» բաղկացած էր մի քանի մասից և պատմում էր երգչուհու ոչ միայն գործունեության, այլև մարդ տեսակի, անձնական հարաբերությունների մասին, Սիրուշոյի մասին խոսում էին ոչ միայն գործընկերները, այլև ընկերներն ու հարազատները։

 

 

 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին