▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես դերասանուհի հանդես գալու առաջին փորձս դուր չի եկել ո՛չ ինձ, ո՛չ ծնողներիս. Մերի Մակարյան

Yerevanlife.am-ը գրում է.

Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ զրուցեցինք նրա մասնագիտական կրթության, ներկայիս գործունեության և առաջիկա ծրագրերի մասին.

 -Մերի, վերջին շրջանում ավելի շատ հանդես եք գալիս որպես հաղորդավարուհի, քան որպես դերասանուհի: Հետաքրքիր է` լավառաջարկնե՞ր չկան ֆիլմում նկարահանվելու, թե՞ այս պահին Ձեզ համար ավելի նախընտրելի է պարզապես հանդես գալ հենց որպես հաղորդավարուհի:

 -Նախ՝ և՛ համաձայն եմ Ձեր ասածի հետ, և՛ ոչ, քանի որ ես հիմա խաղում եմ «Առաջնորդներ» հեռուստասերիալում, որը հեռարձակվում էր ԱՄՆ-ում, այժմ` նաև Հայաստանում: Միևնույն ժամանակ ես մասնակցում եմ 20 մասից բաղկացած նոր հեռուստասերիալում, որը շուտով կլինի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: Այնպես որ, փորձում եմ համատեղել երկու մասնագիտություններն էլ:

 -Բայց որքանով տեղյակ եմ, Դուք մասնագիտությամբ ո՛չ դերասանուհի եք և ո՛չ էլ հաղորդավարուհի:

 -Այո, ճիշտ եք, ես մասնագիտությամբ, եթե կարելի է այդպես ասել, վոկալիստ եմ: Ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, այնուհետև ավարտել եմ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, որը ոչ մի կապ չուներ նախորդի հետ: Այսինքն` ունեմ մշակված ձայն, որը հետո ավելի մշակեցի  հաղորդավարուհու գործի համար՝ արդեն իսկ աշխատելով:

-Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ հենց Ձեր մասնագիտությամբ չեք առաջ շարժվել և ընտրել եք բոլորովի այլ երկու մասնագիտություններ:

-Շատ պատահական է ստացվել՝ չնայած ես գիտեի, որ հենց այդպես էլ լինելու է, որովհետև ես իմ մեջ զգում էի մեծ սերն ու ցանկությունը դեպի այս ամենը: Ես իմ երկու մասնագիտություններն էլ օգտագործում եմ, որովհետև վոկալ կրթություն ստանալը, ձայնը ճիշտ տեղ հասցնելն արդեն լավ է հաղորդավարուհու համար, իսկ բանասիրական կրթության շնորհիվ ավելի գրագետ ես լինում, է՛լ ավելի ինֆորմացված, ու եթե պետք է լինում ինչ-որ մեջբերում անել գրական ստեղծագործություններից կամ պարզապես գիտելիքները ցույց տալ այդ բնագավառում, ապա համապատասխան կրթությունը միանշանակ օգնության է հասնում: Ես այն համոզմանն եմ, որ գրագետ դառնում են մինչև 10-րդ դասարան, իսկ դրանից հետո ստանում են կոնկրետ մասնագիտություն: Ամեն դեպքում ես գիտեմ դերասանների, ովքեր կիրթ չեն ու նույնիսկ չեն կարողանում տեքստից իրենց դերերը կարդալ:

-Հետաքրքիր է, երբևէ առիթ եղե՞լ է որպես երգչուհի հանդես գալու:

-Այո, առիթ եղել է, և այն ինձ ընձեռել է մասնավորապես «JOSE» ակումբը, որտեղ ես աշխատում եմ արդեն 4-5 տարի: Այն դարձել է ինձ համար շատ հարազատ մի վայր, մենք նույնիսկ հումորով ասում ենք, որ այստեղ ավելի շատ ենք լինում, քան սեփական տանը ու իրար հետ ավելի շատ ենք շփվում, քան սեփական տան անդամների հետ: Ինչպես արդեն նշեցի, ես այնտեղ նաև երգում եմ: Սկզբում մի քանի փորձ եղավ երգելու, և քանի որ երգերս մարդկանց դուր եկան, նրանք սկսեցին նաև պատվիրել: Այդպես, պատվերների դեպքում ես երբեմն-երբեմն երգում եմ ու չնայած ունեմ ընդամենը մի քանի երգ, այնուամենայնիվ չեմ դժգոհում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին