Blognews.am-ը գրում է.
Ռուսական հայտնի երգչուհի Անժելիկա Ագուրբաշն օրեր առաջ Հայասատում էր: Երգչուհին Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու կորպորատիվ միջոցառմանը, որտեղ էլ կայացել է իր և Արամեի «Было и прошло» երգի երևանյան պրեմիերան: Կայքը թռիչքից առաջ հանդիպել է երգչուհու հետ, լուսանկարել և զրուցել:
Շատերն են լսել Անժելիկայի և Արամեի համատեղ զուգերգը, որն արդեն զույգին հաջողություն է բերում. «Համատեղ դուետով հանդես գալու առաջարկը եղավ Արամեի կողմից: Մինչև մեր համագործակցությունը ես ծանոթ չէի նրա ստեղծագործություններին: Երբ լսեցի նրա երգերը, իսկապես շատ հավանեցի: Բացի այն, որ տաղանդավոր է, նաև շատ հմայիչ տղամարդ է: Դրական պատասխան տվեցի, քանի որ միանգամից հասկացա, որ մեր դուետը հաջողված կլինի»,- պատմել է երգչուհին և ավելացրել, որ Արամեի հետ պատրաստվում են ներկայացնել ևս մեկ աշխատանք:
«Մենք Արամեի հետ ստեղծագործական լավ զույգ ենք, դա ակնհայտ է: Ես շատ սիրում եմ Արամեի կատարմամբ հայերեն երգերը, թե ինչպես է ժողովրդական կատարում և թե իր հեղինակայինները: Շատ սիրում եմ նրա «Մամա» երգը, «Հայաստանը»: Ես վստահ եմ՝ Արամեն ձեր կանանց սիրելին է, և այժմ էլ կարող եմ վստահաբար ասել, որ ռուս կանայք էլ են նրան սիրահարված»:
Երգչուհին Հայաստան էր եկել՝ կորպատիվ միջոցառման մասնակցելու, որն անցկացրել է Դմիտրի Դեբրովի հետ. «Երեկոյի ժամանակ նաև զուգերգ եմ կատարել Դմիտրի Մալիկովի հետ, իսկ Արամեն մեր երգը կատարելու համար մեկ օրով վերադարձել էր Երևան՝ դադարեցնելով իր համերգային շրջագայությունը: Ի դեպ, երգն առաջին անգամ էինք Երևանում կատարում, և պետք է ասեմ, որ արձագանքները հրաշալի էին»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում