▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղոթք, սրբապատկերներ, խաչեր…Ինչով է պայմանավորված Սյուզի Մելիքյանի այս հոգեվիճակը

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերջին շրջանում երգչուհի Սյուզի Մելիքյանի ֆեյսբուքյան էջում պարբերաբար կարելի  է տեսնել հավատքին վերաբերող լուսանկարներ, գրառումներ և մտքեր:

 

«Մարդու հավատքն իր կյանքի շարժիչ ուժն է և այդ ամենը, կարծում եմ, օրինաչափ է: Չնայած կան մարդիկ, ովքեր ոչինչ չեն հրապարակում` նախընտրելով այդ ամենն իրենց մեջ պահել: Երբ ֆեյսբուքյան իմ էջում  հանդիպում եմ նմանատիպ լավ մտքեր Աստծո և հավատքի վերաբերյալ, միշտ կիսվում եմ դրանցով: Համացանցն այնքան է ողողված բացասական երևույթներով, որ մարդու ուղեղը ծանրաբեռնվում է: Ես գտնում եմ, որ համացանցը միջոց է, որով մարդը կարող է կիսվել նմանատիպ մտքերով, որոնք հատուկ են շնորհակալ մարդուն:  Բացի այդ, համացանցը միացնում է ամբողջ աշխարհը, այդ պատճառով էլ պետք է տարածել դրական խոսքեր, հավատքին վերաբերող մտքեր, որպեսզի այդ դրական և լուսավոր բաները միշտ մնան»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց Սյուզի Մելիքյանը:

Վերջինիս խոսքով` ինքը միշտ էլ մեծ հավատ է ունեցել, և այս ամենը պայմանավորված չէ որևէ իրադարձությամբ.

«Յուրաքանչյուր մարդ իր ծնվելուց սկսած պետք է շնորհակալ լինի Աստծուն մինչև  իր կյանքի վերջին րոպեն,  հնարավորության դեպքում նաև կիսվի այդ ամենով, որովհետև  նման դեպքում շատերի մոտ, ովքեր հեռացել են Աստծուց, հնարավոր է լուսավոր մի բան առաջանա`տեսնելով նրա գրառումը կամ տեղադրած լուսանկարը»:

 
Երգչուհին զրույցի ընթացքում նաև հերքեց  հնարավոր կարծիքները, որոնց համաձայն`ինքն այս կամ այն կրոնական կազմակերպության անդամ է.

«Բոլորն էլ գիտեն, որ ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, նման բան չի կարող լինել: Քրիստոնյա եմ, ով հավատում է Աստծուն»,-իր խոսքը եզրափակեց Սյուզի Մելիքյանը:

 
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին