▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Շերը ավարտում է կարիերան

Life.panorama.am-ը գրում է. Ամերիկյան երգչուհի Շերը հայտարարել է, որ ավարտում է կարիերան։ Պատճառների թվում նա նշել է տարիքը՝ 70 տարեկան, ինչպես նաև վատ ինքնազգացողությունը։


Երգչուհու խոսքերով, նա չի զգում իր 70 տարեկան լինելը, բայց հայելու արտացոլանքը հակառակն է պնդում։

Classic Cher համերգային շրջագայությունը, հավանաբար, կդառնա վերջինը Շերի ստեղծագործական կենսագրությունում։

Շերի մոտակա պլաններում է երեխաների՝ Չեզա Բոնոյի և Էլայջի Բլու Օլմենի համար տուն գնելը։ Բացի այդ, Շերը հսկայական առանձնատուն է գնել քրոջ համար և իր մոտ է տեղափոխել 89-ամյա մորը։

Ամբողջական հոդվածը`այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին