▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Գոհար Գասպարյանը պատասխանում լրագրողի՝ իր հղիությանը վերաբերող հարցին

Հետևելով հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի միկրոբլոգին, ակնհայտորեն երևում է վերջինիս կազմվածքի փոփոխությունները: Նա վերջին շրջանում ավելի լայն և կազմվածքը չընդգծող զգեստներ է հագնում:  Այդ ամենը չի վրիպել համացանցայի օգտատերերի աչքից: Լուրի իսկությունը  Asekose.am-ը փորձեց ճշտել հենց Գոհարից: Վերջինս, սակայն, որևէ մեկնաբանությունը չտվեց, ավելին՝ մեր հարցը համարեց անկոմպետենտ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ մեր հայտնիները սիրում են խոսել իրենց անձնականից միայն այն ժամանակ, երբ դա իրենց ձեռք է տալիս :

Եթե փորձենք այս ամենին նայել մեկ այլ տեսանկյունից,  ապա հասկանալի է, որ հանրային մարդը ցանկանում է ինչ-որ չափով գաղտնիություն պահպանել իր անձնական կյանքում, սակայն մի փոքր զարմանալի ու զավեշտալի է, որ այդ նույն հանրային մարդը հանրությանը ներկայացնում և կայքերին է տրամադրում  իր նշանադրության  և հարսանեկան, ինչպես նաև իր կյանքի այլ կարևոր օրերի լուսանկարները,  սակայն կոմպետենտ  չի համարում լուրը, որը բնական է և թաքցնելն անհնար է, քանի որ խոսքը հղիության մասին է:

Հ. Գ. Հուսանք, որ մեր հայտնի դեմքերն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները մի օր այնպես կանեն, որ իրենց խոսքն ու գործը համապատասխանեն իրար, իսկ լրագրողների հետ խոսելիս էլ կհիշեն, որ հենց նրանց շնորհիվ են ձեռք բերում իրենց հայտնիությունը:

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին