Life.panorama.am-ը գրում է. Այսօր կայացել է երգիչ Սարգիս Ավետիսյանի «Ջան ջիգյարս» տեսահոլովակի պրեմիերան: Երգը Սարգիսին նվիրել է երգիչ Ռազմիկ Ամյանը, նա է երգի երաժշտության ու խոսքերի հեղինակը:
Կայքի հետ զրույցում Սարգիս Ավետիսյանի պրոդյուսեր Արսեն Աղամիրյանը պատմեց երգի նախապատմությունը.
«Քանի որ դեռ անցյալ տարի Սարգիսն առանց տեսահոլովակի ներկայացրեց Ռազմիկ Ամյանի հեղինակությամբ «Նա ինձ սիրել ա» երգը, որի դիտումները յութուբյան մեր ալիքում գերազանցեցին երկու միլիոնը, ուստի արդեն հաջոց փորձից հետո Ռազմիկը որոշեց եւս մեկ երգ նվիրել իր կրտսեր ընկերոջը. Եթե նախորդ երգի միայն երաժշտության հեղինակն էր Ռազմիկը, այս անգամ արդեն երգի ամբողջական հեղինակն ինքն է»,- նշեց պրոդյուսերն ու ավելացրեց.
«Սարգիսը շատ է հարգում ու սիրում Ռազմիկին, նրանց մեջ արդեն տարիների ընկերություն է, որն անգամ տեղափոխվել է ընտանեկան հարթություն: Ռազմիկն էլ իր հերթին մեծ եղբոր նման ամեն հարցում իր օգնությունն ու աջակցությունն է ցույց տալիս Սարգիսին: Հույս ունենք, որ, նրանց համագործակցությունը այսքանով չի սահմանափակվի»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում