▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախատեսված էր, որ իմ հերոսուհին բաց տեսարաններում պետք է նկարահանվի... Աննա Դովլաթյան

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Աննա Դովլաթյանը, ով վերջին շրջանում որպես դերասանուհի է ներկայանում, այժմ նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում:

Կայքի հետ զրույցում Աննան պատմել է ոչ միայն նոր կերպարի, այլեւ իր երկրորդ մասնագիտության` դիմահարդարման արվեստի մասին:

««Կայարան»-ում նկարահանվելու առաջարկը ստացա պրոդյուսեր ու ռեժիսոր Ելենա Արշակյանից, ումից շատ շնորհակալ եմ: Նրան մինչ այս նախագիծը չէի ճանաչում, բայց  կարճ ժամանակում իրար այնքան լավ ճանաչեցինք, որ անգամ ինձ վստահված կերպարը նա որոշակի փոփոխությունների ենթարկեց ու ավելի շատ իմ տեսակին նմանեցրեց,- պատմել է Աննան ու շարունակել.

«Ի սկզբանե նախատեսված էր, որ իմ հերոսուհին բաց տեսարաններում պետք է նկարահանվի, սակայն ես հայտնեցի իմ անխախտ սկզբունքի մասին, այն է, որ ես չեմ նկարահանվի բաց տեսարաններում, քանի որ մասնագիտությամբ դերասանուհի չեմ, ուստի Ելենան, լինելով պրոֆեսիոնալ մասնագետ, Սոֆյային այլ երանգներ տվեց: Ի դեպ` հերոսուհուս հետ որոշակի նմանություններ ունենք, ես էլ, Սոֆյան էլ հաշտարար ենք, սկանդալներ ու տեսարաններ չենք սարքի: Իսկ թե հետագայում կերպարս ի՞նչ փոփոխությունների կենթարկվի, ցույց կտա սերիալի զարգացումները, քանի որ միշտ չէ, որ կարող ես ինքդ քեզ խաղալ: Միաժամանակ նշեմ, որ դերասանը ոչ միայն իր տեսակից է փոխանցում կերպարին, այլեւ շատ բան անձամբ է սովորում իր հերոսուհուց»:

Կայքի հետ զրույցում Աննա Դովլաթյանը պատմել է նաեւ, որ շատ է աշխատում ինքնակրթվելու ուղղությամբ.

«Ես մասնագիտությամբ դերասանուհի չեմ ու դա էլ ավելի է պարտավորեցնում ինձ, որպեսզի այդ մասնագիտությամբ հնարավորինս լավ ներկայանամ: Այդ ուղղությամբ ես անընդհատ փորձում եմ գիտելիքներ ձեռք բերել: Նկարահնումներին շատ ուշադիր եմ` անկախ նրանից այդ պահին ես նկարահանվում եմ, թե ոչ. Այդպիսով փորձում եմ հետեւել գործընկերներիս եւ հատկապես իրական դերասանների խաղին, ու հմտություններ ձեռք բերել: Ի դեպ` շնորհակալ եմ շատ տաղանդավոր Արմեն Էլբակյանին, ով ինձ շատ է խորհուրդներ տալիս, անգամ մի քանի գրականություն է առաջարկել, որոնք ուսումնասիրելով, ինձ ավելի հեշտ է դառնում կերպարս մարմնավորելը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին