Life.panorama.am-ը գրում է. Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած «PanArmenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությանը շատերի համար անակնկալ կերպով չէր մասնակցում նախորդ տարի նույն մրցանակաբաշխությանը լավագույն երգչուհի համարված Քրիստինե Պեպելյանը:
Կայքի հետ զրույցում երգչուհին վստահեցրել է` անհանգստանալու պատճառ չկա.
«Նորմալ է, որ երգիչները մի մրցանակաբաշխությանը մասնակցում են, մյուսին՝ ոչ»,- նշել է նա:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը հրավեր չունենալու, քանի որ Քրիստինե Պեպելյանն այն երգչուհիներից է, ով հաճախ է Միացյալ նահանգներում համերգներով հանդես գալիս, որոնք ուղեկցվում են լեփ-լեցուն դահլիճներով, պատասխանել է.
«Շնորհակալ եմ, բայց ես երբեւէ նման հարցեր առաջ չեմ բերում, կազմակերպիչներից չեմ հետաքրքրվում պատճառների մասին, որովհետեւ դրանք բնական երեւույթներ են, համագործակցությունները այդպես են լինում` մեկ տարի կարող ես մասնակցել, մյուս տարի` ոչ: Ինձ թույլ չեմ տա պատճառներով հետաքրքրվել»:
Ավարտելով զրույցը` հարցին, թե Քրիստինե Պեպելյանը հետեւե՞լ է մրցանակաբաշխությանն ու ի՞նչ կարծիք ունի նոմինացիաների մասին, երգչուհին նշել է.
«Անկեղծ ասած` շատ չեմ հետեւել, ինֆորմացված եմ այնքանով, ինչքանով բոլորն են իֆորմացված համացանցի միջոցով:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում