Դիտեք նաև՝
BlogNews.am-ը գրում է.
«Էլի լավ ա»-ից մինչև «Ավելի լավ ա». «Ռեինկարնացիան» տևական դադարից հետո կրկին համերգ ունեցավ Երևանում, որի ժամանակ ներկայացրեց տարբեր ժամանակների սիրված երգերը։
«Ռեինկարնացիան» այլ նորություններ էլ է խոստանում։ Ռոլանդը նշեց, որ մի շարք նորություններ են սպասվում, սակայն չի ուզում դրանց մասին նախապես խոսել։ «Ամեն ինչ իր հունով առաջ է գնում։ Մեզ հետևողները գիտեն, որ սկզբում անում ենք, հետո խոսում, կամ անում ենք, չենք խոսում։ Էդպես ավելի լավ է, որովհետև գործն արդեն ամեն ինչ ասում է»,- ասաց նա ու հավելեց, որ երկու մեծ ալբոմ են թողարկելու, որոնք շատ կարևոր են։
Այս տարին Ռոլանդի ընտանիքում շատ կարևոր էր։ Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ եկավ երաժշտի առաջնեկը՝ Զիոնան։ Ռոլանդը դժվարացավ խոսել Զգացողությունների մասին. «Ցանկացած բարձր զգացողություն, երբ սկսում ես բառերով ասել, ոչ մի արժեք չի ունենում։ Խոսքերն այնքան փոքր են։ Ես իմ կյանքում շատ-շատ լավ օրեր եմ ունեցել, զարմանալի լավ, բայց սա լրիվ ուրիշ երջակություն է։ Կա ընտանեկան զգացողություններ, որոնք ոչ մի հեղինակ, պոետ չի կարող նկարագրել։ Ես ստացել եմ այն, ինչին, երևի, արժանի էի»,- ասաց նորաթուխ հայրիկը, ում համար բավականին դժվար է եղել նորածին դստերն ու կնոջը թողնել ԱՄՆ-ում և գալ Հայաստան։ «Ինձ համար շատ դժվար էր, սակայն այնքան երկար էր ստոպ եղել, որ արդեն չէի դիմանում։ Այս ընթացքոմ շատ-շատ համերգներ եմ չեղյալ համարել, այս անգամ չէի կարող։ Այսօր վա համերգից հետո վերադառնում եմ ԱՄՆ՝ ընտաիքիս մոտ»,- ասաց երաժիշտը, սակայն չնշեց, թե որքան ժամանակով, քանի որ ինքն էլ չգիտի։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում