▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդասպանի նկատմամբ դրական վերաբերմունքն ինձ համար ողջունելի չէ. Դավիթ Գրիգորյան

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է. Օրերս «Աբելի քույրը» հեռուստասերիալը սպասված ու անսպասելի զարգացումներով ավարտվեց: Իսկ այսօր, ամփոփելով արդյունքներն ու սերիալից ստացած տպավորությունները, կայքը զրուցել է սերիալի գլխավոր հերոսին` Աբելին մարմնավորող Դավիթ Գրիգորյանի հետ:

Фото Gurgen Sargsyan.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Նախ պետք է ասեմ, որ մինչ այս կինոլորտում եղել եմ միայն որպես լրագրող կամ սցենարիստ, իսկ այս պարագայում հնարավորություն ստացա ինքնարտահայտվել որպես դերասան: Իհարկե, պրոֆեսիոնալ կրթություն չունենալով` սա լավ հնարավարություն էր ինքս ինձ համար դպրոցի կարգավիճակ տալ սերիալին ու շատ բաներ սովորել: «Աբելի քույրն» ինձ հնարավորթյուն ընձեռեց մտնել մի կերպարի մեջ, որն առհասարկ ինձ հետ կապ չուներ: Ես ու Աբելը ոչ մի նմանություն չունեինք եւ ես ամբողջությամբ կերտում էի նրան: Հիմա ամփոփոելով արդյունքները` հստակ կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր էր գտնվել տեսախցիկի առաջ, այլ ոչ թե տեսախցիկի հետեւում, ինչպես այսքան ժամանակ եղել է»,- նշել է Դավիթն ու շարունակել խոսել հեռուստասերիալից.

«Դժբախտաբար մեր կյանքում հանդիպում են սերիալի սցենարի նման դեպքեր, ու սա եւս մեկ անգամ լավ ապացույց էր` ցույց  տալու կյանքի լավ ու վատ կողմերը: Իհարկե, որպես մասնագետ չէի ասի, որ «Աբելի քույրը» արեւմտյան որակի սերիալ էր, սակայն, ամեն դեպքում, հայկական ադապտացիայի պարագայում, սա հերթական անգամ ապացուցեց, որ սերիալում առկա առօրյայով ոչ պետք է ապրել, ոչ էլ կարելի է: Կյանքը չպետք է քրեականացնել»,- հավելել է նա:

Фото Karo  Hovhannisyan.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իր կերպարի մասին խոսելիս` Դավիթը նկատել է.

«Սա որպես դերասան ներկայանալու իմ առաջին փորձն էր, սակայն ապրելով արվեստասեր ընտանիքում, ես կարողացա նոր մասնագիտության հետ կապված խնդիրները հաղթահարել, էլ չասեմ, որ 15 տարիեկանից հեռուստատեսությունում եմ ու տեսախցիկն ինձ համար վախենալու չէ: Ինչ վերաբերում է կարպարիս` նա շատ մարդկանց սպանեց, բայց ի վերջո չդատապարտվեց ու սիրվեց հեռուստադիտողի կողմից:  Իհարկե, մարդասպանի նկատմամբ դրական վերաբերմունքն ինձ համար ողջունելի չէ: Այնպես որ, սա եւս մեկ ապացույց էր, որ Աբելի կյանքով ապրելը ողջունելի չէ»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին