▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ռուսաստանից ես, ուրեմն բռնվիր. դիմահարդար Գոհար Ավետիսյանը դժգոհել է հայաստանյան բարձր գներից

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւան են ժամանել Ռուսաստանում պահանջված դիմահարդար Գոհար Ավետիսյանն ու նրա նշանածը՝ Վահիկ Մարտիրոսյանը։ Զույգը եկել է այստեղ նշելու իրենց կյանքի ամենասպասված ու երջանիկ տոնը՝ հարսանիքը։

Սակայն Մոսկվայում բնակվող դիմահարդարը հասցրել է բախվել հայաստանյան բարձր գների հետ: Նա իր միկրոբլոգում հրապարակել է իր և ընտրյալի հարսանեկան պարի փորձն ու գրել.

«Մնացել է 3 օր։ Այստեղ հարսանիք կազմակերպելը այնքան դժվար է, որ ուզում ես լաց լինել։ Սակայն ամեն ինչ ավելի բարդ է, երբ ճանաչված ես։ Գնացուցակը միանգամից տասն անգամ թանկանում է, իսկ եթե դու Ռուսաստանից ես, ուրեմն բռնվիր»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին