Տեղեկացրել էինք, որ աշխարհահռչակ երգիչ Ռիկի Մարտինը նշանադրվել է իր ընկերոջ`քրդական ծագմամբ շվեդ նկարիչ Ջոեն Յուզեֆի հետ: Billboard-ի փոխանցմամբ՝ այս մասին երգիչը հայտարարել էր Էլեն Ջեջեներեսի հեռուստաաշոուի ժամանակ։
Այս առիթով ֆեյսբուքյան օգտատեր Զավեն Զաքարյանը գրում է.
«Եթէ Քանյե Վեսթը մեր փեսան է, ապա Ռիկի Մարտինն ալ մեր հարսն է:
Ռիկի Մարտինին ամուսինը հայազգի, կիսահայազգի Ջոեն Յուզեֆն է:
Սուրիա ծնած, քիւրտ հօր եւ հայ մօր զաւակ, Շուէտ ապաստանած եւ Լոնտոն ապրող արուեստագէտ Ջոեն Յուզեֆը մեր ազգի նոր Արա Գեղեցիկն է:
Ջոեն քիւրտերէն լեզուով կը նշանակէ գեղեցիկ, գեղադէմ...»: