▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պաշտոնյաների աղջիկներն ու կանայք են նիհարում Լիլիթի մոտ. Ալեքսանդր Բաբասյանը՝ կնոջը քննադատողներին

Երեկ համացանցում քննարկվում էր դերասան Ալեքսանդր Բաբասյանի կնոջ՝ Լիլիթ Բաբասյանի լուսանկարը, որը՝ ըստ օգտատրերից մեկի գրառման, ֆոտոշոփի արդյունք էր: Ի պատասխան այդ օգտատերի` Լիլիթը մեկ օր անց հրապարակեց տեսանյութ,  որտեղ պարզ երևում էր, որ նա ունի այն նույն մարմինը, ինչ լուսանկարում էր: Այս թեմայի շուրջ Asekose.am-ը կապ հաստատեց Ալեքսանդր Բաբասյանի հետ, ով զրույցում նշեց, որ դա պարզապես չարակամ մարդկանց կարծիքն է, որն  իրենց ուշադրությանը չի արժանանում.

«Չարախոսներն ամեն դեպքում խոսում են ու խոսելու են: Այդ լուսանկարից հետո Լիլիթը տեսանյութ տեղադրեց, որտեղ շատ պարզ երևում է, որ մենք խաբեությամբ չենք զբաղվում: Ես Լիլիթին խորհուրդ եմ տվել, որպեսզի ուշադրություն չդարձնի նման բամբասանքներին, քանի որ մեզ համար ոչ թե այդ պարապ մարդկանց մեկնաբանություններն են կարևոր, այլ Լիլիթի գործը, որի արդյունքների մասին խոսում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Նա հաճախորդներ ունի աշխարհի գրեթե բոլոր երկրներից՝ Կուբայից, Ամերիկայից  և նման այլ հեռավոր երկրներից, որոնք ունեն մեզ հետ ժամային մեծ տարբերություն: Լիլիթի աշխատանքը ոչ թե մեկ նկար է, այլ հարյուրավոր հաճախորդներ են միաժամանակ, ովքեր նիհարում են , օգտվում մեր սրճարանից և որ ամենակարևորն է` արդյունք ստանում»:

%d5%a4

Այն նկատառմանը, որ այնուամենայնիվ տվյալ նկարում ինչ-որ մի բան այն չէ, և կարծես թե դռան պատկերն աղավաղված է, Ալեքսանդրն ասաց, որ խնդիրը հայելու հետ է.

«Լիլիթի խնդիրն այն էր, որ չուներ մեծ, երկար հայելի: Հենց այդ օրը մենք գնեցինք հայելին ու փաստորեն այնպես ստացվեց, որ այն՝ չնայած, որ լավ ապրանքանիշի է, բայց այնուամենայնիվ կենտրոնական հատվածը ուղիղ է ցույց տալիս, իսկ եզրերը՝ լայն:Հենց դա էլ այդ հիմար մեկնաբանությունների պատճառը դարձավ: Լիլիթը նույնիսկ ֆոտոշոփից օգտվելու ձևերը չգիտի, և այդ ամենից զատ ինձ ճանաչում են գրեթե բոլոր հայերն աշխարհի, ու մենք չենք կարող խաբեությամբ զբաղվել: Մեր այցելուները վերնախավից այնպիսի մարդկանց կանայք և աղջիկներն են, որոնց անունները պարզապես չեմ կարող նշել: Կարող եմ ասել, որ  Հայաստանում չկա այնպիսի դիետոլոգ, ով նման հաճախորդներ ունենա: Մենք աշխատում ենք տարբեր մարդկանց հետ, նույնիսկ Լիլիթի պրակտիկայում եղել է դեպք, երբ նա հասկացել է, որ տվյալ պատվիրատուն ֆինանսապես անապահով է ու իր ծառայությունները մատուցել է բոլորովին անվճար: Եզրափակելով այս թեման մի բան կարող եմ ասել,` մեր խոսքը մեր գործն է, այլ ոչ թե նման մեկնաբանություններն ու չար մարդկանց կարծիքները»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասան Ալեքսանդր Բաբասյանը:

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին