Ըստ Asekose.am-ի ունեցած հավաստի տեղեկությունների` Արամեն և նրա կինը` Աննա Թովմասյանը, շուտով պատրաստվում են ծնողներ դառնալ: Հավելենք, որ Արամեն բազմիցս իր հարցազրույցներում նշել է, որ երազում է հայր դառնալ, մասնավորապես` որդի ունենալ, ում կկոչի իր հանգուցյալ հոր պատվին:
Հիշեցնենք, որ Արամեն և Աննա Թովմասյանը պսակադրվել են այս տարվա օգոստոսին, թեպետ արդեն մի քանի տարի է, ինչ օրինական ամուսիններ էին: