Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 18-ին Մոսկվայի «Лапино» հիվանդանոցում լույս աշխարհ է եկել հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի և նրա ամուսնու՝ դերասան Մաքսիմ Վիտորգանի առաջնեկը՝ որդին: Instagram-ի իր էջում Մաքսիմն իր միկրոբլոգում կնոջ և նորածին որդու լուսանկարներն է տեղադրել և շնորհակալություն հայտնել բժիշկներին: Բանն այն է, որ ամուսինները որոշել էին երեխային տուն տանել անաղմուկ, առանց բարեկամների և ծանոթների ներկայության, իսկ բժիշկները նրանց օգնել էին այդ հարցում. նրանք Քսենիային այնպես էին ուղեկցել, որ անգամ պապարացիները չէին կարողացել նկարել: