«Ինձ հիմա նման հրապարակումներն ու հոդվածներն այլևս չեն հետաքրքրում: Ես ինստագրամի տեսանյութերով չէ, որ պետք է ցույց տամ իմ մակարդակը: Տարբեր առիթներ են եղել, և հասկացող մարդը հասկացել է՝ ով ով է»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց դերասանուհի Ժաննա Բուտուլյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված «Գլամուր Ժաննա Բուտուլյանն ինքն իր ձեռքով ցույց տվեց իր ինտելեկտուալ մակարդակը» վերնագրով հրապարակմանը, որի հեղինակը նշում է, որ դերասանուհին ձանձրանում է իրենց նկարահանող խմբի ինտելեկտուալ զրույցներից:
«Սա ընդամենը կատակ է եղել, որից դարձյալ կառչել են: Տեսանյութի մարդիկ նկարահանող խմբի անդամներն են, որոնց հետ ես երկար տարիներ եմ աշխատում և բավականին մտերիմ ենք: Նախ ես ինքս եմ տեսանյութն անվանել ինտելեկտուալ կոլեկտիվ: Բացի դրանից, այդ տեսանյութը տեղադրելիս մտածել եմ, որ հնարավոր է, որ այդպիսի բան լինի: Յուրաքանչյուր նկար տեղադրելիս արդեմ մոտավոր գիտեմ, թե ինչ վերնագրի տակ է ներկայացվելու: Այս քննարկումները շատ հին են: Հասկացողը մարդը երբեք հոդվածի վերնագրով չի առաջնորդվում և իմ մասին կարծիք կազմում, հասկացող մարդը կնայի տեսանյութն ու կհասկանա, որ դա ընդամենը կատակ է և ուրիշ բաներով եզրակացություն կանի իմ ինտելեկտուալ մակարդակի մասին, ոչ թե նման կատակով, որն արվել է պահի տակ», -մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Ժաննան:
Դերասանուհին խոստովանում է, որ նմանատիպ հրապարակումներին արդեն լուրջ չի վերաբերվում:
«Ես նրանց դեմ պայքարելու մասին չեմ էլ մտածում, քանի որ գիտեմ, որ նրանք էլ արդեն ընթերցող չունեն, ինչ ուզում են թող անեն, ինչից ուզում են, թող կառչեն: Ինչ է պետք է չհրապարակե՞մ. այդ տարբերակն ինձ համար չէ: Շարունակելու եմ հրապարակել միշտ իմ ոճի մեջ, իսկ նման հրապարակումների մասին էլ շարունակելու եմ իմանալ այլ մարդկանցից ու լրագրողներից: Իսկ այս և նմանատիպ հրապարակումների հեղինակին կամ հեղինակներին ոչինչ չունեմ ասելու, թող միշտ նրանք ունենան ինձ ասելու բան: Մարդիկ կլինեն, ովքեր կկարդան և իրենց ուզած վատ բաները կգրեն, բայց այս ամենն արդեն ինձ համար հին է, էլ չեմ վրդովվում»,- Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասանուհի Ժաննա Բուտուլյանը:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան
Կարդացեք նաև` Ժաննա Բուտուլյանը՝ սիրելի ունենալու, հայտնի մարդկանց հետ վերագրված սիրավեպերի մասին և ոչ միայն
Ինձ վերագրած սիրավեպերի ցուցակն Ալլա Պուգաչովայի ցուցակին գերազանցել է. Ժաննա Բուտուլյան