Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.Կայքի զրուցակիցն է դերասանուհի Տաթեւ Սարգսյանը, ում հեռուստադիտողն արդեն չորս տարի է, ինչ չի տեսնում էկրաններին:
Նախ զրույցը սկսեցինք վերջերս տարածված լուրից, թե Տաթեւը շատերից գաղտնի ամուսնացել է, ինչը դերասանուհին հերքեց.
«Ոչ, չկա նման բան, ես չեմ ամուսնացել»:
Հետաքրքրվելով, թե դերասանուհին ինչու հանդես չի գալիս նոր նախագծերում, Տաթեւը նշեց.
«Անկեղծ ասած` չեմ կարող հստակ ասել, թե շատ մեծ ցանկություն ունեմ կրկին նկարահանվելու, բայց գուցե առաջիկայում այդ ցանկությունն ունենամ ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեմ: Տարիներ առաջ ինքս դուրս եկա «Արմենիա TV»-ից, բայց այդ քայլին գնացի ոչ թե շատ ճակատագրական պատճառի համար, այլ պարզապես այդպես ստացվեց, ուստի գուցեւ գա մի ժամանակ, երբ կրկին ցանկանամ վերադառնալ»:
Պարզվում է Տաթեւ Սարգսյանը վերջին շրջանում զբաղված է հանդիսավարի աշխատանքով: Նրան կարելի է տեսնել տարբեր երեկույթներ ու միջոցառումներ վարելիս: Հետաքրքրվելով, թե արդյոք ձեռնտու գործ է հանդիսավարի աշխատանքը եւ արդյոք թանկ հաճույք է Տաթեւ Սարգսյանին տեսնել որեւէ երեկույթում, պատասխանեց.
«Իհարկե, յուրաքանչյուր աշխատանք գնահատվում է, այս դեպքում, երբ ապահովում ես մարդկանց տրամադրությունը եւ ամբողջ երեկոյի հոգեւիճակը: Հանդիսավարից է կախված երեկոյի տրամադրության 80%-ը, դա ջանասիրական աշխատանք է պահանջում ու այդ ամենը չգնահատվել չի կարող: Նույն հանդիսավարին էլ ոգեւորում է շոշափելի վարձատրությունը: Եթե մարդիկ ուզում են լավ երեկո ունենալ, բնականաբար, դրա համար պետք է նորմալ վարձատրեն հանդիսավարին, ով էլ ավելի ոգեւորված կաշխատի: Ինչ վերաբերվում է գնային սանդղակին` ապա փոքրիկ երեկույթների (50-60 հոգի) վարձատրությունը սկսվում է 500 դոլարից, դե իսկ արդեն մեծամաշտաբ կորպորատիվ երեկույթները կամ միջոցառումները, որոնց պատրաստվելու համար նույնիսկ մեկ ամիս է պահանջվում, բնականաբար, ավելի մեծ վարձատրություն պետք է լինի»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում