BlogNews-ը գրում է. Երգչուհի Քրիստինե Պեպելյանի համար երեկ շատ կարևոր օր էր: Առնո Բաբաջանյանի 95 ամյակին նվիրված համերգի ժամանակ նա ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր` Էդուարդ Թոփչյան): Երգչուհին նշեց, որ դա իր համար մեծ պատիվ էր: «Շատ ոգևորված եմ, շատ-շատ հաճելի էր»,- կայքի հետ զրույցում նշեց նա:
Երգչուհին այս փուլում նոր գործեր չի ներկայացրել, սակայն նշեց, որ աշխատել չի դադարել: «Այս ընթացքում ստեղծվել են նոր երգեր, աշխատել եմ նոր մարդկանց հետ: Պարզապես գալիս է մի շրջան, երբ ուզում ես մի քիչ հանգիստ լինել: Անընդհատ ինչ-որ բան ասել հնարավոր չէ: Երբեմն պետք է դադարներ լինեն, ինչը նորմալ է: Սրանք համարում եմ ստեղծագործական դադարներ, որովհետև իրականում դադարում եմ, բայց ստեղծագործում»,- նշեց նա:
Քրիստինեն հայտնեց, որ դեկտեմբերին պատրաստվում է մեկնել ԱՄՆ. «Նոր տարվա շեմին ԱՄՆ-ում ամեն ինչ շատ գեղեցիկ է: Ամենայն հավանականությամբ Ամանորին Ամերիկայում կլինեմ: Վերադառնալուց հետո նոր գործեր կներկայացնեմ»,- ասաց երգչուհին, ով դեռ չգիտի՝ մենակ է մեկնելու, թե ոչ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում