▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղել են ճակատագրական պահեր, ու ինձ թելադրվել է այն, ինչ նախատեսված է եղել ի վերուստ. Արտաշես Ալեքսանյան

Armlur.am-ը հարցազրույց ունի դերասան Արտաշես Ալեքսանյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Պարո՛ն Ալեքսանյան, նշե՛ք մի դեպք, որը փոխել է Ձեր կյանքը:

 -Նման դեպքերը բոլորը կապված են նախախնամության հետ: Մասնագիտության ընտրությունը, ամուսնությունը, պատերազմ մեկնելը, գերի ընկնելն ու գերությունից հրաշքով փրկվելը կապված են իմ նշած նախախնամության հետ: Ի դեպ, ասեմ, որ այդ բոլոր առիթներով բանաստեղծություններ ունեմ գրած ու նկարներ ունեմ նկարած: Եղել են ճակատագրական պահեր, ու ինձ թելադրվել է այն, ինչ նախատեսված է եղել ի վերուստ: Մի 8-10 գործ ունեմ գրած, երբեմն այն, ինչ գրում եմ, տարիներ անց իրականանում է. մեկ-մեկ վախենում եմ դրանից: Այդպիսի սարսափելի բաներ էլ են լինում (ծիծաղում է):

-Այս երեք գործոնից ամենաշատը որի՞ պակասն ունեք` մուսա, ֆինանս, թե ստեղծագործական միջավայր:

 -Երեքի կարիքն էլ ունեմ: Եթե ֆինանսը լինի, մուսան էլ կգա, միջավայրն էլ կստեղծվի (ծիծաղում է):

-Ժամանակակից, ով հիացրել է Ձեզ:

-Շառլ Ազնավուրը` իր արվեստով, մտածելակերպով, գործով, գաղափարախոսությամբ, մարդ ու մեծ հայ լինելով:

–Մոռացկոտ եք, մանրախնդիր, թե խնայող:

-Խնայողն ինձ ավելի մոտ է, թեեւ, եթե խոսքը գումարին է վերաբերում, այն երբեք շատ չի լինում. լինում է այնքան, որքան կարողանում ես վաստակել, եւ որքան պահանջվում է ծախսել: -Ձեր սիրելի տոնը:

 -Նավասարդը, որն, ի դեպ, նշում եմ: Նոր տարին, որը մենք նշում ենք, մտացածին է, ի տարբերություն Նավասարդի` հին պատմություն չունի:

 -Աշխարհի 11-րդ հրաշալիքը:

-Մասիս սարը:

 -Հասարակությունից օտարվելու Ձեր պատճառը:

 -Չէ, նման բան չի լինում: Կարող է մարդկանց վրա զայրանամ, բայց հետո ինքս ինձ ուտում եմ, անցնում-գնում է:

-Ձեր սիրելի գրողը:

-Բոլոր հայ դասական հեղինակները, նաեւ` արտասահմանցի դասականները, առաջնահերթ` Շեքսպիրը, հետո` Դոստոեւսկին, Տոլստոյը, Գյոթեն: Շեքսպիրն, օրինակ, այնքանով է անմահ ու մեծ, որ Աստվածաշնչից շատ գեղեցիկ ծաղկաքաղ է արել, ու նրա ամեն գործը աստվածաշնչյան մի դիպված է, մեծ դպրոց` մարդկության համար:

 –Իրավիճակ, որը Ձեզ շատ է վախեցնում: -Որ Ալիեւը կարող է խելքը հացի հետ ուտել, նորից պատերազմ սկսել, ու կարող ենք երիտասարդ զոհեր տալ: 

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին