Դիտեք նաև՝
BlogNews-ը գրում է. Հայտնի մարդկանց յուրաքանչյուր քայլ ուշադրության կենտրոնում է, նրանց հաճախ քննադատում են, հաճախ՝ գովում: Այսօր համացանցում հայտնվեց մի հրապարակում, որտեղ դերասանուհի Մերի Հակոբյանին մեղադրում էին գռեհիկ խոսելու, Նազենի Հովհաննիսյանին նմանակելու և պլաստիկ վիրահատություն անելու մեջ: Մեկնաբանություն ստանալու համար՝ BlogNews.am-ը զրուցել է դերասանուհու հետ. «Ես ոչ մի պլաստիկ վիրահատության չեմ դիմել, եթե դիմած լինեի դրա մասին կհայտարարեի»,- նշեց դերասանուհին և անդրադարձավ բլոգերի մյուս գրառումներին:
«Մերին համացանցում շատ հաճախ է աչքի ընկնում իր՝ աղջկան ոչ վայել խոսելաոճով, մեկնաբանություններում հայհոյանքներ օգտագործելով, չափից դուրս ազատ վարքով և մամուլում իր հասցեին հնչող քննադատություններին կոպիտ պատասխանելով». բլոգերի արված հետևյալ գրառմանը դերասանուհին այսպես պատասխանեց. «Ինձ հետաքրքիր է՝ որտեղ եմ աչքի ընկել իմ խոսելաոճով, որ նման կարծիք է կազմվել: Ես գռեհիկ արտահայտություններ չեմ անում, այնպիսի վարքով եմ ապրում, որ իմ մտերիմները գիտեն: Պարզապես զարմացած եմ և չգիտեմ՝ ինչ ասեմ: Ինձ չի կարելի խառնել այն մարդկանց հետ, ովքեր ինչ ուզում, անում են, ապրում են, ինչպես ուզում են, ես այդ մարդկանց շարքին չեմ դասվում»:
Դերասանուհին նաև խոսեց վերջերս համացանցում տարածված տեսանյութի մասին, որտեղ նարգիլե էր ծխում. «Ինձ համար ծիծաղելի է, քանի որ նարգիլեի մեջ անվայել և ոչ աղջկական պահվածք չեմ տեսնում: Չափից դուրս ազատ վարք ասելով, եթե նարգիլեն նկատի ունեին, ապա ցավում եմ այդ մարդկանց համար: Եթե դա լիներ գռեհիկ և ոչ կուլտուրական ժեստ, իհարկե չէի անի»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում