▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պավլիաշվիլիի` Բաքվում կայացած համերգին. ակտիվիստները ծեծկռտուք են սկսել՝ վանկարկելով` Ղարաբաղ, Ղարաբաղ

Վրացի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին Բաքվում բարեգործական համերգով է հանդես եկել, սակայն այն ուղեկցվել է աղմկահարույց պատմությամբ: Երգչի` բեմ դուրս գալուց առաջ մի խումբ մարդիկ ծեծկռտուք են սկսել`վանկարկելով «Ղարաբաղ, Ղարաբաղ»: Այս մասին հաղորդում է  haqqin.az-ը::

Անվտանգության ծառայությունը նրանց դուրս է հանել համերգային դահլիճից` անվտանգության աննախադեպ միջոցառումներ  ձեռնարկելով։ Սոսո Պավլիաշվիլիի համերգի հատուկ հյուրերն են EMIN-ը, A’Studio խումբն ու Վախթանգ Կիկաբիձեն։

Հիշեցնենք, որ  ավելի վաղ մի խումբ ադրբեջանցի մտավորականներ և մշակութային գործիչներ առաջարկում էին բոյկոտել Սոսո Պավլիաշվիլիի` Բաքվում նախատեսված համերգը: Կամ էլ ակնկալում էին, որ վերջինս պետք է  ներողություն խնդրի` ժամանակին Արցախ այցելելու պատճառով: Սակայն անտեսելով քննադատությունները`Սոսոն հայտարարել էր, որ  միշտ էլ հայերի հետ ընկերություն է արել և շարունակելու է նույն ձևով:

Չնայած այս աղմկհարույց միջադեպին` համերգը, այնուամենայնիվ, կայացավ, որովհետև հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձանց» ցուցակից հանել էր Սոսո Պավլիաշվիլիի անունը: Ըստ նրանց տարածած հայտարարության` Պավլիաշվիլին նամակ է գրել և խնդրել իր անունը հանել այդ ցուցակից:

Հավելենք, որ Սոսո Պավիլիաշվիլին անցանկալի անձ էր հայտարարվել 2004 թվականին Արցախում ունեցած համերգից հետո:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին