▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համեստությունից բացի է՞լ ինչ է պետք Անահիտ Սիմոնյանին...

Երգչուհի Անահիտ Սիմոնյանի տարածած տեսանյութը աչքովս ընկավ, որտեղ նա անհայտ  ծագմամբ մի երաժշտության ներքո պարում է...

Ու հասկացա, որ իրենց աստղի տեղ դրած մեր երգիչ-երգչուհիները մտածելու ունակություն չունեն...

Ակնհայտորեն ոչ հայկական երաժշտությունը, որ իբր թե կրքոտ կատարում է Անահիտ Սիմոնյանը, ըստ նրա ՝ պետք է կրակ առաջացնի նույնիսկ ամենածույլերի մոտ....

Կներեք, բայց թուրքարաբական կլկլոցներով  կրակոտներին  մեր հասարակությունը կարծես վաղուց իր կարծիքն արտահայտել է:

Ու եթե ոմանք դրանից հետևություն չեն արել, արժի որ գոնե  մի քիչ համեստ լինել..

Չնայած՝ համեստությունը, կարծես,  պետք է պարտադրվի ոմանց ու դա , գուցե, պետք է արվի արդեն ոլորտի պատասխանատուների կողմից...

 

Հեղինակ՝

Ա.Մաթևոսյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին