▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրան ոչինչ չի կոտրում, նա միշտ քայլում է դեպի առաջ. Լյուսի

 

Life.panorama.am-ը գրում է. Հաշված օրեր հետո երգչուհի Լյուսին իր երկրպագուների դատին նոր տեսահոլովակ կհանձնի, որի մանրամասների մասին պատմել է կայքին:

«Հետաքրքիր երգ ու ոչ պակաս հետաքրքիր տեսահոլովակ եմ պատրաստել, որը շուտով արդեն հասանելի կլինի համացանցում: Երգը կոչվում է «Best of me», որի երաժշտության հեղինակներն ենք ես, Նյու Յորքից Արամը եւ Լազզարոն, իսկ խոսքերի հեղինակներն են կրկին Արամն ու Ջաիդա Թոմսոնը»,- նշեց Լյուսին ու խոսեց տեսահոլովակում իր կերպարների մասին.

«Նախ ասեմ, որ երգը շատ ուժեղ աղջկա մասին է, նրան ոչինչ չի կոտրում, նա միշտ քայլում է դեպի առաջ: Տեսահոլովակը չունի կոնկրետ սյուժե, փոխարենը կան գեղեցիկ պարային տեսարաններ, որտեղ ինքս եւս հանդես եմ եկել: Ի դեպ` իմ հետաքրքիր կերպարների ու պարային համարների համար շնորհակալ եմ խարիոգարֆ` Հովհաննես Սարգսյանին,  ոճաբան Ալբերտ Գրիգորյանին, ում մտքերն իրականացրել է քույրս` Ստելլա Աղաբեկայնը,  դիմահարդար Դիանա Աղաջանյանին եւ վարսահարդար Նանո Ջուլակյանին: Նաեւ օպերատոր Սուրեն Թադեւոսյանին եւ աշխատանքիս տնօրեն` Հայկ Թադեւոսյանին եմ անչափ շնորհակալ եմ ինձ հետաքրքիր աշխատանք պարգեւելու համար»,- հավելեց երգչուհին:

Ինչպես գիտենք` Լյուսին վերջին ամիսներին մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին ու բավականին մեծ հաջողություններ գրանցում: Սակայն ծանրաբեռնվածությունը երգչուհուն չի խանգարել նոր աշխատանք ստեղծելու համար.

«Բավականին դժվար էր համատեղել նախագիծն ու նոր տեսահոլովակի ստեղծումը, քանի որ չպետք է թերանայի ոչ մի կողմում: Սակայն, երբ մարդ սիրում է իր աշխատանքը, մասնագիտությունը, ամեն բան անում է հաճույքով ու մեծ պատասխանատվությամբ»,- ընդգծեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին