▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը բաժանվում է Քանյե Ուեսթից

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.5 տարվա ամուսնությունից հետո՝ Քիմ Քարդաշյանը ցանկանում է բաժանվել ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Ըստ նրանց՝ Քիմը մտադիր է երեխաների՝ 3-ամյա Նորթի և 1 տարեկան Սեյնթի նկատմամբ լիարժեք խնամակալության հասնել:

Տեղեկացնենք, որ Քարդաշյանը, սակայն, չի շտապում ամուսնալուծության հարցում.

«Պետք է որոշ ժամանակ անցնի, նախքան նա կկարողանա ինչ-որ բան անել, բայց նա չի ուզում մնալ ամուսնու հետ: Քանի դեռ Քանյեն հիվանդ է, նա կփորձի լավ կին լինել: Նա հոգ է տանում Քանյեի մասին, բայց զգում է, որ ծուղակի մեջ է հայտնվել»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին