▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կախարդական գիշերը պետք է հավատալ հրաշքների. Անի Դաշյան

 

Life.panorama.am-ը գրում է. Մոսկվաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանի ընտանիքում այս Ամանորը առանձահատուկ նշանակություն ունի, քանի որ որդու` փոքրիկ Ռոբերտի, առաջին Ամանորն է.

«Մեր ընտանիքի նախատոնական անցուդարձը, ինչպես ամեն տարի, սկսվում է նվերներ գնելով: Ասեմ, որ մեզ մոտ արդեն սկսվել է այդ հաճելի օրերը, շուտով կզարդարենք տոնական եղեւնին: Մեզ համար կրկնակի տոն է, քանի որ առաջին անգամն ենք մեր բալիկի հետ նշելու Ամանորը»,- ժպիտով պատմել է Անին:

Հաղորդավարուհին նկատել է, որ ամեն տարի Ձմեռ պապին նամակ է գրում ու հայտնում իր ցանկությունները.

«Ամեն տարի Ձմեռ պապին նամակ եմ գրում ու այս տարին էլ բացառություն չէ, միայն թե այս տարի երկու նամակ եմ գրելու` իմ ու Ռոբերտի փոխարեն: Իսկ ցանկությունների մասին դեռ չեմ բարձրաձայնի, որպեսզի իրականանան»,- նշել է նա:

Անի Դաշյանը հավատում է Ամանորի կախարդական գիշերվա երազանքներին.

«Միշտ Նոր տարվա գիշերը ուղիղ կեսգիշերին, զանգերը խփելուն պես երազանք եմ պահում. Կախարդական գիշերը պետք է հավատալ հրաշքների, երազանք պահել ու հավատալ դրա իրականացմանը: Ի դեպ` ուզում եմ, որպեսզի բոլորի երազանքները մի հրաշքով իրականություն դառնան»,- հավելել է նա:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին