▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես սիրում եմ փոփոխություններ և սիրում եմ տարբեր կերպարներում ներկայանալ. Մայա Պողոսյան

Blognews.am-ը գրում է. Մի քանի օր է՝ Ինստագրամյան օգտատերը հանգիստ չի տալիս թե՛ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներին, թե՛ Ինստագրամում հայտնի հայուհիներին՝ տեղադրելով նրանց երիտասարդ տարիների լուսանկարները: Օգտատերի էջում էր հայտնվել նաև «Էլ սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանի լուսանկարը, որի մասին, ի դեպ, Մայան չգիտեր: Լուսանկարը տեսնելուց հետո Մայան ոչ միայն տեղադրեց իր էջում, այլև երկար ժամանակ չէի կարողանում զսպել ծիծաղը. «Անկեղծ որ ասեմ, ոչ մի փոփոխություն չկա՝ չհաշված ջայլամը: Ես իմ հարցազրույցներում միշտ ասում եմ, որ նմանատիպ բաներին շատ թեթև եմ վերաբերվում: Այն մարդը, ով չի կարողանում նմանատիպ բաներին հումորով վերաբերվել, իրավունք չունի պարզապես հանրային մարդ կոչվելու և այս ասպարեզում հայտնվելու: Ինձ համար այս ամենը պարզապես զվարճալի է, քանի որ ես արդեն այս նկարը ուղարկեցի իմ ընկերներից մի քանիսին, և բավականին շատ ծիծաղեցինք»,- կայքի հետ զրույցում պարզաբանում է Մայան: 

«Անկեղծ ասած, երբ ինձ ջայլամի հետ են համեմատում, արդեն ծիծաղելի է: Ես ինքս սիրում եմ փոփոխություններ, տարբեր կերպարներով ներկայանալ: Ինձ դուր են գալիս այնպիսի մարդիկ, ովքեր չեն վախենում էքսպերիմենտներից: Տարիներ առաջ ես կարճ կառեով էի. այն ժամանակ դա շատ նորաձև էր, ակտուալ էր, և ինձ էլ դուր էր գալիս, հիմա այլևս նմանատիպ սանրվածքի չեմ վերադառնա։ Նույնիսկ երբ շրջապատում ասում են՝ դա քեզ շատ սազում էր, ես ասում եմ, որ նման սանրվածքով ես հինգ տարի եղել եմ, հիմա ձանձրացել եմ: Դրանից հետո եղավ այդ ջայլամի սանրվածքը, եթե չեմ սխալվում, մեր հոլդինգի 8 ամյակն էինք նշում, որոշել էի շատ տարբերվող մի բան անել․ այդպիսի տրամադրություն ունեի և որոշեցի նման սանրվածք անել: Եթե ունենամ նմանատիպ տրամադրություն, կարող է նորից անեմ»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին