▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես տեսահոլովակի հերոսուհին դարձավ Արման Նշանյանի կինը. դերասանն առաջին անգամ խոսում է ընտանիքի մասին

Tert.am-ը գրում է. Դերասան Արման Նշանյանն այս տարի ամուսնացավ, սակայննախընտրեց չխոսել անձնական հարաբերությունների և երկրորդ կեսի մասին:

-Արման, հիմա քեզ մոտ շատ լուսավոր փուլ է: Գտել ես քո երկրորդ կեսին, ամիսներ առաջ ամուսնացար: Թվում էր՝ սա պետք արտացոլվի նաև քո աշխատանքում, սակայն օրերս ներկայացրածդ աշխատանքում կրկին կորցրած սիրո մասին ես երգում: Փոփոխության կարիք չունե՞ս:

-Այս երգը վաղուց պատրաստ էր, ուղղակի միայն հիմա կարողացա ներկայացնել հանդիսատեսի դատին: Ունեմ երգ, որն իր էներգետիկայով շատ է տարբերվում մինչև հիմա ներկայացրածս գործերից: Դա կլինի այն երգը, որը կարտահայտի իմ ներկայիս հոգեվիճակը:

-Հնարավո՞ր է՝ տեսահոլովակում էլ կնոջդ տեսնենք:

-Շատ լավ գաղափար է, ինչու չէ:)

Ի դեպ, շատերի ուշադրությունից վրիպել է, սակայն քո «Հայուհի գեղեցիկ»տեսահոլովակում նաև կինդ է նկարահանվել: Արդյոք հենց այդ ժամանակ է սկսվել ձերսիրավեպը:

- Մենք ավելի վաղուց էինք ծանոթ: Մոտ 2 տարի շփվել էինք, ուղղակի ոչ խորացված: Ես պարբերաբար գնում էի ԱՄՆ, մեր շփումը հեռակա էր: Երբ տեսահոլովակի համար աղջիկների նկարներ էինք նայում, Վիկան ինձ հետ էր: Շատ դժվար էինք ընտրում, որովհետև ուզում էի իսկական հայուհի լիներ: Նկարներում հիմնականում զուգված-զարդարված տիկնիկների էին, իսկ մենք ուզում էինք բնական հայուհիների ընտրել: Օգնականս ասաց՝ ինչո՞ւ հենց Վիկան չի նկարահանվում: Այդ միտքն ինձ դուր եկավ: Քանի որ նա յոգայով է զբաղվում, հենց այդ տեսարանում էլ նկարահանվեց:

-Ի՞նչն ես առաջնային համարում Ձեր հարաբերություններում:

 -Կարևոր է, որ չենք ուզում իրար փոխել, ուղղակի իրարից սովորում ենք: Երբ սիրելիդ չի ստիպում, որ քո կյանքում ինչ-որ բան փոխվի, զգում ես, որ կյանքդ շատ համահունչ գնալու է, ինչպես առաջ, պարզապես հիմա ավելի լիքը, ուրախ ու երջանիկ: «Կյանքի ընկեր» ասվածն իրոք շատ կարևոր է: Նա մարդ է, ում հետ ամեն պահի միասին լինելով, տարբեր երկրներում զբոսնելով, նույնիսկ ոչինչ չանելով հաճույք ես ստանում: Ամեն ինչ այդ մարդու հետ ես տեսնում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Այնքան սկանդալ անեմ այս քաղաքում, որ ամբողջ օրն իմ մասին խոսեն. Արման Նշանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին